Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Wed, 29 Jul 2026 16:42:26 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես.

• 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ: Մասնավորապես՝ հունիսին արդյունաբերության ամսական աճը դանդաղել է մինչև 4.0%, իսկ հունվար–մայիսի կառուցվածքային տվյալներով աճը շարունակել է կենտրոնացած մնալ հանքարդյունաբերության և մի քանի առանձին ենթաճյուղերի վրա։

• Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում՝ տնտեսական ակտիվության աճին հակազդելով շուրջ 1.1 տոկոսային կետով։ Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները. պատճառահետևանքային կապը հնարավոր կլինի գնահատել մանրամասն ոլորտային և արտաքին առևտրի տվյալների հրապարակումից հետո։ Եթե այս կապը հաստատվի, և սահմանափակումները պահպանվեն, բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև սննդի վերամշակման, տրանսպորտի, առևտրի և հարակից ծառայությունների վրա։

• Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է և շարունակում է մնալ անկայուն։ Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, և կուտակային անկումը խորացել է մինչև 6.7%, մինչդեռ ներմուծումն աճել է 8.6%-ով, իսկ կուտակային աճը հասել է 4.0%-ի։ Այս հակադիր դինամիկան մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ռիսկերը: ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ։

• Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքի և դրանց կատարման վերաբերյալ մտահոգություններն ավելի են ընդգծվել։ Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով՝ ձևավորելով 67.3 մլրդ դրամ հավելուրդ։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով, իսկ դրանց թերակատարումը կազմել է 146.4 մլրդ դրամ կամ կիսամյակի պլանի 40.8%-ը։ Նախատեսված 316.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրված հավելուրդի հետևանքով պլանային և փաստացի հաշվեկշիռների շեղումը հասել է 383.7 մլրդ դրամի։ Հետևաբար հավելուրդը մեծապես արտացոլում է հատկապես կապիտալ ծրագրերի թերակատարումը և ինքնին վկայում է իրականացվող ծախսերի անարդյունավետ քաղաքականության մասին։
• Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն։ Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3±1% թիրախային միջակայքը։ Միաժամանակ, ավանդների և վարկերի տարեկան աճերը կազմել են համապատասխանաբար 20.6% և 24.4%։ Վարկավորման բարձր աճը մի կողմից աջակցում է տնտեսական ակտիվությանը և ներքին պահանջարկին, մյուս կողմից կարող է պահպանել գնաճային ճնշումները և մեծացնել վարկերի որակի ու տնային տնտեսությունների պարտքային բեռի հետ կապված ռիսկերը

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/IGctS ։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․

Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․ Wed, 28 Oct 2026 13:45:17 +0400 ՏԻՄ ընտրություններում այնպիսի տոկոսներ են…

9 րոպե ago

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը Wed, 28 Oct 2026 13:43:13 +0400 ԱԺ-ն 63…

12 րոպե ago

Նարեկ Կարապետյանը բարկացավ․ լարված իրավիճակ

Նարեկ Կարապետյանը բարկացավ․ լարված իրավիճակ Wed, 28 Oct 2026 13:36:44 +0400 Latest news from Հրապարակ…

18 րոպե ago

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51…

24 րոպե ago

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան Wed, 28 Oct…

34 րոպե ago

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ Wed, 28 Oct 2026 13:15:24 +0400 Հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի…

39 րոպե ago