Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ

Wed, 29 Jul 2026 16:57:57 +0400


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Երևանը փորձել է գործարկել կազմակերպության մեխանիզմները, սակայն դրա համար իրավական հիմքեր չեն եղել։ Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել։

Անհրաժեշտ է արձանագրել որ, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ճիշտ չէ նաեւ այն բացարձակ պնդումը, թե «Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում […] որպես անկախ պետություն», ինչպես սխալ էին ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները երբ կատարում էին նույնիմաստ հայտարարություններ։ Նույնպես սխալ է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք, de jure ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։

Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Ֆրանսիական Հանրապետությունը, երբ գործում էին որպես համանախագահողներ, միշտ դեմ են եղել ԵԱԱՀԿ Մինսկի գործընթացից դուրս Արցախյան հիմնահարցի որեւէ կարգավորման։ Նրանք ակտիվ կերպով փորձել են խոչընդոտել թե՛ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, թե՛ հարցի կարգավորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը։ Տեղին է հիշեցնել, որ միջնորդ կողմերի գլխավոր պարտավորությունն է մշտապես եղել հակամարտության կարգավորման գործընթացում լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման որեւէ դրսեւորում:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես, de jure միակողմանիորեն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, որպեսզի հնարավորություն տա ԵԱՀԿ Մինսկի գործընթացի բանակցություններին։ Սակայն, Հայաստանի Հանրապետությունը գործնականում Արցախը ընդունում էր որպես de facto կայացած պետություն և նրա հետ պահպանել էր պետական ու միջպետական հարաբերություններին բնորոշ լայն համակարգ՝ ներառյալ դիվանագիտական ներկայացուցչություն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական համաձայնագրեր, պաշտոնական պատվիրակությունների փոխանակում և պետական պաշտոնների փոխադարձ ճանաչում։

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի արձագանքը Մոսկվայի ներկայացուցչի հայտարարությանը՝ թե իբր «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից հատկապես 2007 թվականի նոյեմբերից ներկայացված կարգավորման բոլոր առաջարկները նախատեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ ենք համարում այս ճշտումներն ու հստակեցումները կատարել թե՛ մեր ժողովրդի եւ թե՛ միջազգային հանրության համար, որովհետեւ նաեւ ա՛յս փաստերի վրա է հիմնված այն հանգամանքը, որ արցախցիները հետապնդում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից ամրագրված իրենց վերադարձի իրավունքը։ Իսկ ՀՅԴ Հայ դատի համակարգը իր բոլոր հնարավորություններով աջակցում է այդ իրավունքի իրացմանը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
29 հուլիս 2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական…

2 ժամ ago

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար

Wildberries-ը չեղարկել է փոխանցումների միջնորդավճարները վաճառողների համար Thu, 30 Jul 2026 23:45:18 +0400 Wildberries-ի բանկը…

3 ժամ ago

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Thu, 30 Jul 2026 23:30:46 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն…

3 ժամ ago

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Thu, 30 Jul 2026 23:16:51 +0400 Հարավային…

3 ժամ ago

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը

Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Thu, 30 Jul 2026…

3 ժամ ago

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ

Եթե նման միտք արտահայտեր պայմանական «Բմբլաշեն» գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ Thu, 30…

3 ժամ ago