Օկուպացված Արցախում հրդեհներ են, լսվում են ռազմամթերքի պայթյուններ
Wed, 29 Jul 2026 18:30:58 +0400
Հրդեհներ են բռնկվել Արցախի մի քանի գյուղերի մոտակա բաց տարածքներում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական ԱԻՆ–ի` հրդեհներ են բռնկվել Աղդամի (Ակնա), Ֆիզուլիի (Վարանդա) և Ջաբրայիլի (Ջրական) շրջանների գյուղերի մերձակայքի բաց տարածքներում։
Ըստ տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առանձին այրվող հատվածներում լսվում են հողի մեջ մնացած ռազմամթերքի պայթյուններ։