Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ

Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ

Wed, 29 Jul 2026 21:15:32 +0400


Ամերիկացի հայտնի երգչուհի և երգահան Քարլի Սայմոնը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ 83-ամյա արտիստի խոսքով՝ այժմ նա փորձում է հարմարվել հիվանդությանը, որը երբեմն չափազանց ծանր է լինում։

Սայմոնը պատմել է, որ հիվանդության ընթացքն անկանխատեսելի է։ Որոշ օրերին իրեն այնքան ուժասպառ է զգում, որ նույնիսկ դժվարանում է շարժվել, մինչդեռ այլ օրերին կարողանում է աշխատել, ստեղծագործել և իրեն լավ զգալ։ Նրա խոսքով՝ առողջական խնդիրները չեն ստիպել հրաժարվել ակտիվ կյանքից, և նա շարունակում է զբաղվել իր աշխատանքով։

Երգչուհին նաև հայտնել է, որ վերջերս վիրահատության է ենթարկվել՝ դեմքի վրա առաջացած քաղցկեղային գոյացությունը հեռացնելու նպատակով։ Նա խոստովանել է, որ արտաքինի փոփոխությունների պատճառով այժմ ավելի անհարմարավետ է զգում հանրության առաջ հայտնվելիս։

Սայմոնի խոսքով՝ սկզբում կարծում էր, թե շարժունակության խնդիրները պայմանավորված են ծնկների և կոնքի հոդերի արթրիտով։ Նա երեք վիրահատություն է տարել, սակայն դրանցից հետո ակնկալվող բարելավումը չի եղել։ Ժամանակի ընթացքում նրա համար դժվարացել է կանգնելը, իսկ ավելի ուշ՝ նաև առանց զգալի օգնության քայլելը։

Երգչուհին ներկայումս ստանում է դեղորայքային բուժում և անցնում է թերապիա։ Նա նշել է նաև, որ հիվանդությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ծանր ազդեցություն է ունեցել՝ առաջացնելով անհանգստության, դեպրեսիայի և անտարբերության շրջաններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի Wed, 11 Nov 2026 17:30:22 +0400 Հայաստանը չի մասնակցում…

17 րոպե ago

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Wed, 11 Nov…

21 րոպե ago

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է Wed, 11 Nov…

35 րոպե ago

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է Wed, 11 Nov 2026 17:07:25 +0400…

40 րոպե ago

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը Wed, 11 Nov 2026 17:02:07…

45 րոպե ago

Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում

Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում Wed, 11 Nov 2026 17:00:41 +0400 Գերմանիան կարող…

47 րոպե ago