Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Thu, 30 Jul 2026 11:05:21 +0400


Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա, այս անգամ` Պենզայի մարզում։
Մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հայտնում է, որ նախնական տվյալով՝ մեկ մարդ է տուժել։

«Թշնամու անօդաչու թռչող սարքերը ահաբեկչական հարձակում են իրականացրել «Wildberries»–ի պահեստի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ տուժած, մոտ 200 աշխատակից տարհանվել է», – տելեգրամյան ալիքում գրել է Մելնիչենկոն։

Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ, ԱԻՆ ուժեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Հրշեջները պայքարում են պահեստի տարածքում բռնկված կրակի դեմ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ–ն այս գիշեր 258 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել:

Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ներն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Եկատերինբուրգում, Կոլեդինոյում, Էլեկտրոստալում ու Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև Sun, 02 Aug 2026…

8 րոպե ago

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ Sun, 02 Aug 2026 18:15:23 +0400 Պորտուգալիայի ազգային հավաքականի և…

13 րոպե ago

Նիկոլի հերթական վախը

Նիկոլի հերթական վախը Sun, 02 Aug 2026 18:00:57 +0400 Եվ այսպես, այսօր տեղի ունեցավ ՀՀ…

27 րոպե ago

Դուք կերել եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյան

Դուք կերել եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյան Sun, 02 Aug 2026 17:45:44 +0400 Latest news…

42 րոպե ago

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Sun, 02 Aug 2026…

57 րոպե ago

Ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային Sun, 02 Aug 2026 17:15:57…

1 ժամ ago