Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Fri, 31 Jul 2026 09:00:46 +0400


Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։ Այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։

Կենտրոնը, Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, շարունակում է Տաթևի Մեծ անապատի լայնածավալ հնագիտական պեղումները՝ արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի գլխավորությամբ։

Պեղումների ընթացքում բացվել են համալիրի տարբեր հատվածներ՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլ տարածքներ։ Հնագետները հայտնաբերել են նաև 17-18-րդ դարերով թվագրվող բազմազան գտածոներ՝ մետաղյա, փայտյա և այլ նյութերից պատրաստված իրեր, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի վանականների կենցաղն ու առօրյան։

Դեռևս 19-րդ դարի հեղինակները, մասնավորապես՝ Երվանդ Լալայանը, հիշատակել են Տաթևի Մեծ անապատի աղբյուրը, սակայն դրա ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէր, քանի որ համալիրի զգալի մասը ծածկված էր հողի հաստ շերտով։ Ճրտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը, որն առանձնանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով:

Աղբյուրն ամբողջությամբ մաքրվել և բացվել է, ինչի շնորհիվ այն արդեն հասանելի և տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։ Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ափին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

13 րոպե ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

28 րոպե ago

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Sat,…

43 րոպե ago

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը Sat, 31 Oct 2026 21:45:45 +0400 Հայկական կինոյի պատմության…

58 րոպե ago

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը Sat, 31 Oct 2026 21:15:30 +0400 Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս…

1 ժամ ago

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ Sat, 31 Oct 2026 21:00:20 +0400 Փաշինյանը…

2 ժամ ago