Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Fri, 31 Jul 2026 11:10:30 +0400


Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

«2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։

Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։
Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում, վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

Մասնավորապես, դատարանը արձանագրել է.

«Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսները նոր բնակավայր են գրավել

Ռուսները նոր բնակավայր են գրավել Sun, 22 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսական բանակը վերահսկողություն է…

9 րոպե ago

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան Sun, 22 Nov 2026 15:53:22…

16 րոպե ago

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան Sun, 22 Nov 2026 15:45:14 +0400 ՀՀԿ խորհրդի անդամ…

24 րոպե ago

Տներն ու փողոցները ջրի տակ են անցել․ Սոչիում բնաղետ է

Տներն ու փողոցները ջրի տակ են անցել․ Սոչիում բնաղետ է Sun, 22 Nov 2026 15:30:10…

39 րոպե ago

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին Sun, 22 Nov 2026 15:15:27 +0400 Ուրեմն տեսեք, թե նա ինչ…

54 րոպե ago

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Sun, 22 Nov 2026 15:00:03 +0400…

1 ժամ ago