Զինվո՞րն է մեղավոր

Զինվո՞րն է մեղավոր

Fri, 31 Jul 2026 14:45:47 +0400


Տառացիորեն երեկ Հայաստանի գերագույն գլխավոր կործանիչը բանակում գրանցվող մահերի մասին իր մտքի գոհարներն էր շաղ տվել: Երեք հիմնական պատճառ է բերել, որոնք, ըստ իրեն, հանգեցնում են զինվորի մահվան կամ ինքնասպանության: Եվ, պատկերացրեք, բոլոր երեք դեպքերում էլ զինվորն է մեղավոր, որ մահանում կամ ինքնասպան է լինում: Պետությունը, պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև գերագույն գլխավոր «ճուտոն», քավ լիցի, որևէ մեղք չունեն, նաև՝ անելիք, որ ասենք՝ 7 ամսում 30 զինվոր չմահանա:

Ահա նրա բերած երեք հիմնական պատճառը՝ 1. օնլայն կազինո, 2. ընտանեկան խնդիրներ, 3. դիրքապահի քնելը: Ինչպես տեսնում եք, ոչ պետության անունն է տալիս, ոչ կառավարության, ոչ Սուրեն Պապիկյանի, ոչ էլ մանավանդ իր: Չկա նաև որևէ հարցի պատասխան՝ ի՞նչ են արել բանակի պատասխանատուները, որ զինվորը հեռու մնա օնլայն խաղադրույքներ կատարելուց, որևէ հրամանատար որևէ զինվորի հետ խոսե՞լ է նրա ընտանեկան խնդիրներից, հանդիպե՞լ է, արդյոք, այդ զինվորի ընտանիքի անդամների (հայր, մայր, քույր, եղբայր) հետ, և, վերջապես, ո՞վ պետք է հետևի, որ հոգնած և չքնած զինվորին դիրքապահ չնշանակեն:

Հարկ եմ համարում Փաշինյան Նիկոլին հիշեցնել, որ զորակոչման առաջին օրից պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի և անվտանգության համար: Զինվորը պետք է հնարավորինս պաշտպանված լինի արտաքին ազդեցություններից, հեռու մնյա քաղաքացիական կյանքի այլասերվածություններից, ունենա օրվա ռեժիմ, զբաղվի զինվորական գործով և ինքնապատրաստությամբ: Նա պետք է ստանա առողջ սնունդ և հարմար հագուստ: Եվ ուրեմն, պարոն վարչապետ, բանակի խնդիրների քննարկումը ոչ թե զինվորից պետք է սկսել, այլ պաշտպանության նախարարից և «սալդաֆոն» գեներալներից, որ իրենց «պադավատներից» այնկողմ ոչինչ չեն տեսնում: Ի՞նչ է, Պապիկյան Սուրենն ու այդ գեներալները նույն բանակից չե՞ն… Ինչո՞ւ նրանցից ոչ ոք ինքնասպան չի լինում: Պապիկյան Սուրենին այնպես եք տանում գործի, բերում, ասես՝ վարչապետ լինի:

Զինվորը, պարոն Փաշինյան, ՔՊ-ական կատեգորիա չէ: Չի կարելի զինվորին տանել ընտրության և ստիպել, որ ՔՊ ընտրի: Մեկ անգամ ստիպեցիր՝ նա այլևս զինվոր չէ: Դիրքում էլ կքնի, կազինո էլ կխաղա, «սամավոլկա» էլ կփախնի: Ո՞վ կարող է նրան արգելել այդ ամենը, չէ՞ որ ՔՊ է ընտրել: Եվ այո, երբ նա քնում է դիրքում, ընկերներն ընդվզում են, չարանում, կռվում են, փորձանք բերում գլխներին:

Զինվորների սպանության կամ ինքնասպանության հարցի հետ կապված Փաշինյանի բերած պատճառներն, իհարկե, լուրջ են, բայց դրանք հաղթահարելի են, եթե իշխանություններն ու բանակի ղեկավարությունը կամք ցուցաբերեն: Տարիներ շարունակ բանակի բարենորոգումներից են խոսել: Պարզվում է՝ միայն խոսել են և ոչինչ չեն արել: «Դեդովշչինան» բանակում ինչպես կար, այդպես էլ մնացել է, հրամանատարները հայհոյանքից բացի այլ լեզու չգիտեն և շարունակում են զինվորիբն վերաբերվել որպես շարքային «ռասխոդնի մատերիալի»: Ընտանիքներն ինչպես պահել, այնպես էլ շարունակում են իրենց զավակներին պահել բանակում: Առաջ շատ էին նեղվում, որ որդին Արցախում է ծառայում, մտածում էին մի ձևով Հայաստան բերեն… Բերել են: Երևանից Արզնի քանի՞ կիլոմետր է… Ձեռքդ մեկնես՝ կհասնի: Բայց ի՞նչ անես, որ զինծառայությունը դարձրել են պատիժ ու մի բան էլ պատասխանատվություն չեն կրում զինվորի կյանքի համար:

Պուտինը, Ալիևը, Էրդողանը, Թրամփը, Նեթանյահուն, Փեժեշքեանը ինչ էլ ասեն ու անեն, Հայոց բանակն է մեր երկրի անվտանգության առաջին և անփոխարինելի երաշխավորը: Մեր առանձնահատուկ աշխարհաքաղաքական պայմաններում բանակը վերացնելն ամենամեծ էշությունը կլինի: Բայց ՀՀ իշխանությունները գնում են հենց այդ ուղղությամբ, և դա ավելի քան տեսանելի է: Եթե մի երկրի ղեկավար ռադը չի քաշում 5000 զինվորի գլուխ ուտելուց հետո, ուրեմն նա երկրի ղեկավար չէ, «չուժոյ» է: Եթե մի երկրի Պնախարար տեղում հրաժարական չի տալիս 15 զինվորի՝ մեկ սենյակում վառվելու պատճառոով, ուրեմն նա պաշտպանության նախարար չէ, դուրսպրծուկ է՝ պատահաբար այդ պաշտոնին հայտնված: Եթե մի քաղաքական թիմ, ունենալով այդպիսի ղեկավար և Պնախարար, չի տեսնում բանակի գլխին ամեն օր կուտակվող ամպերը, ուրեմն դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ ազգակործան պատուհասների ոհմակ, որին ոչ թե բանակը, այլ սեփական լափամանն է հետաքրքրում ամեն ինչից վեր:

Բանակում մահացության դեպքերի հետ կապված Փաշինյանի նշած երեք հաղթահարելի պատճառներին ես կավելացնեի ևս երեքը, որոնք, ցավոք, այս պահին հաղթահարելի չեն: Այդ պատճառներն են՝ 1. Նիկոլ Փաշինյան, 2. Սուրեն Պապիկյան, 3. ՔՊ: Հենց վաղը Հայոց բանակն ազատագրեք նրանցից, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ Tue, 15 Sep 2026 18:30:50 +0400 Երկու տղամարդ…

4 րոպե ago

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Tue, 15…

13 րոպե ago

Նիկոլը հաղթում է Զելենսկուն

Նիկոլը հաղթում է Զելենսկուն Tue, 15 Sep 2026 18:15:12 +0400 Իբր Փաշինյան Նիկոլի ամեն ինչը…

19 րոպե ago

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Tue, 15 Sep 2026 18:09:54 +0400 ՀՀ քննչական կոմիտեի…

25 րոպե ago

Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»

Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը» Tue, 15 Sep 2026 18:02:55 +0400 Սնանկության դատարանի դատավոր Սամվել…

32 րոպե ago

Մահացել է աշխարհահռչակ մոդելյոր Բոբ Մաքին

Մահացել է աշխարհահռչակ մոդելյոր Բոբ Մաքին Tue, 15 Sep 2026 18:00:14 +0400 87 տարեկան հասակում…

34 րոպե ago