50 հազար զոհ՝ ավելի քան 4 տարի ձգվող պատերազմում․ Զելենսկին ստու՞մ է

50 հազար զոհ՝ ավելի քան 4 տարի ձգվող պատերազմում․ Զելենսկին ստու՞մ է

Fri, 31 Jul 2026 16:00:37 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմի ընթացքում ուկրաինական բանակի կորուստների թարմացված վիճակագրությունը։

Նրա պնդմամբ, ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմում Ուկրաինան կորցրել է մոտ 50,000 զինվոր, որոնք զոհվել են հենց մարտադաշտում։ Եվս 400,000 զինծառայող, նշել է պետության ղեկավարը, վիրավորվել է։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ավելին, Զելենսկին հայտնել է մարտերում անհետ կորած մեծ թվով մարդկանց մասին։

Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ռազմական կորուստների հարցը չափազանց զգայուն է, քանի որ մանրամասն տեղեկատվությունը կարող է օգնել թշնամուն գնահատել ուկրաինական բանակում տիրող իրավիճակը։

«Եկեք անկեղծ լինենք. չեմ ուզում չափազանց անկեղծ լինել այս հարցում։ Որովհետև ռուսները կհասկանան, թե ինչ է կատարվում մեր բանակի հետ», – ասել է Զելենսկին։

Հարկ է նշել, որ Զելենսկին նաև նշել է ռուսների կորուստները։ Նրա խոսքով՝ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր․ նրանցից մոտ 700,000-ը զոհվել են։

Հատկանշական է, որ տարբեր բաց աղբյուրների համաձայն, Ուկրաինան պարզապես չէր կարող շուրջ 50 հազար զինծառայող կորցնել մի պատերազմում, որը ձգվում է ավելի քան 4 տարի։ Բացառված չէ, որ ուկրաինական կողմի կորուստները կարող են քիչ լինել ռուսական բանակի կորուստների համեմատ, բայց ակնհայտ է՝ Զելենսկու նշած տարբերությունն իրատեսական չէ։

Ուշագրավ է, որ հենց Զելենսկի այս տարվա փետրվարին այլ թիվ է նշել՝ 55,000 զոհ։ Այսպիսով, նրա վերջին հայտարարությունների համաձայն, վերջին հինգ ամիսների ընթացքում մահացածների թիվը չի աճել, այլ նվազել է 5,000-ով։

Հաղորդված թվերի անհամապատասխանությունը քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում, օգտատերերը կասկածի տակ դրեցին վիճակագրության ճշգրտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբինյանի փորը ցավում է, չի կարողանում գոռա

Ռուբինյանի փորը ցավում է, չի կարողանում գոռա Mon, 24 Aug 2026 18:10:12 +0400 Latest news…

8 րոպե ago

Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը. փաստաբանը ահազանգում է

Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը. փաստաբանը ահազանգում է Mon,…

10 րոպե ago

Նոր ավիառումբ են ստեղծում

Նոր ավիառումբ են ստեղծում Mon, 24 Aug 2026 18:00:12 +0400 Ամերիկյան Ռազմածովային ուժերը մշակում են…

18 րոպե ago

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար Mon, 24 Aug 2026 17:58:37 +0400 Դավիթ…

19 րոպե ago

Ժուկով-ժամանակով մի մարդուկնիկ են լինում․․․

Ժուկով-ժամանակով մի մարդուկնիկ են լինում․․․ Mon, 24 Aug 2026 17:45:15 +0400 Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել…

33 րոպե ago

Իմ 26 տարվա փորձը չի օգնում խոսել Արմեն Աշոտյանի վերաբերյալ այս նոր գործի մասին. Աթանեսյան

Իմ 26 տարվա փորձը չի օգնում խոսել Արմեն Աշոտյանի վերաբերյալ այս նոր գործի մասին. Աթանեսյան…

45 րոպե ago