Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է

Սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է

Fri, 31 Jul 2026 19:15:30 +0400


Գագիկ Ծառուկյանի վերջին ուղերձը բանտից, ըստ էության, արտացոլումն է այն սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է, և որից, ցավոք, շատերը փորձում են փախչել։ Դա հասկանալի է․ մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա։

Բայց նրանք սխալվում են։ Եվ այդ սխալի գինը կարող են լինել այնպիսի գործընթացներ, որոնք բոլորիս կկանգնեցնեն անխուսափելի ցնցումների առաջ։

Ըստ էության, Ծառուկյանն ասում է, որ եթե նոր Ազգային ժողովում չլինի ճգնաժամը հաղթահարելու բովանդակային ծրագիր, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Իզուր չէ, որ իր ուղերձում բանտից նա հիշեցնում է, որ ինքն ու իր թիմը (որի անդամը լինելու պատիվը նաև ես ունեմ) ընտրություններին մասնակցեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այդ ծրագրի հիմնական նպատակը հենց այն էր, որպեսզի ձևավորվի երկրի այնպիսի քաղաքական և տնտեսական ուղեգիծ, որը թույլ կտա չեզոքացնել առկա վտանգները և Հայաստանը դնել կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ուղու վրա։

Այսօր հարցը նույնիսկ այն չէ, թե ով է մեղավոր։ Ամենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել։

Ինչպե՞ս դուրս բերել Հայաստանը այն աշխարհաքաղաքական թակարդից, որի մեջ մենք ինքներս մեզ տարանք՝ կուրացած ատելությունից և պառակտվածությունից։

Բանտում գտնվելով և ենթարկվելով ճնշումների՝ Ծառուկյանը, այնուամենայնիվ, անդադար կրկնում է մի պարզ ճշմարտություն․ մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ։ Մենք իրավունք չունենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու այնպես, որ մի օր ստիպված լինենք ընտրություն կատարել «կամ-կամ» սկզբունքով։

Անկասկած, ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև արհեստականորեն ստեղծված ընտրության շուրջ առաջացած լարվածությունը հենց այն քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում Հայաստանը վերածվում է գլոբալ դիմակայության մի մասի։

Ծառուկյանն ասում է, որ չի եղել և չի կարող լինել որևէ ռացիոնալ բացատրություն այն հետևողական քաղաքականությանը, որը լարվածության օջախներ է ստեղծում մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում։ Որովհետև դրա հետևանքները կրում են հասարակ մարդիկ, որոնք այսօր աշխատանքի, եկամտի և ապրուստի միջոցների կորստի գնով վճարում են քաղաքական գործիչների կարճատեսության համար։

Իսկ եթե դրան գումարենք Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական թշնամական քաղաքականությունը, որն ուղղված է մեր երկրի առավելագույն թուլացմանը, ապա մեր առջև բացվող հեռանկարները չափազանց մտահոգիչ են։

Ծառուկյանը միանգամայն արդարացիորեն նշում է, որ արդեն հնարավոր չէ «երկու աթոռի վրա նստել»։ Անհրաժեշտ է ձևավորել աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի համակարգ, որի պայմաններում Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել վերջնագրերի լեզվով։

Մենք իրավունք չունենք դառնալու փոխանակման առարկա կամ Արևմուտքի և Արևելքի միջև դիմակայության հարթակ։

Հնարավո՞ր է արդյոք շտկել իրավիճակը։

Անշուշտ՝ այո։

Հնարավո՞ր է չեզոքացնել առկա վտանգները։

Անկասկած՝ այո։

Մնում է միայն սթափ գնահատել իրավիճակը և անել հետևություններ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել Fri, 31 Jul 2026 22:00:40 +0400 Հուլիսի…

10 րոպե ago

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ) Fri, 31 Jul 2026 21:33:08…

38 րոպե ago

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին

2-րդ անգամ եմ նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին Fri, 31 Jul 2026 21:31:39…

39 րոպե ago

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Fri, 31 Jul 2026 21:18:16 +0400…

53 րոպե ago

Լուկաշենկոյին կովի արձան են նվիրել․․․ Ես հիանում եմ, կենդանին հերոս է

Լուկաշենկոյին կովի արձան են նվիրել․․․ Ես հիանում եմ, կենդանին հերոս է Fri, 31 Jul 2026…

55 րոպե ago

9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է

9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է Fri, 31 Jul 2026…

1 ժամ ago