Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Fri, 31 Jul 2026 22:15:10 +0400


Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ուղղակի քայքայում է Հայաստանի ներդրումային միջավայրը։

Արտաքին քաղաքական անհասկանալի վարքագիծը լուրջ խնդիրներ է առաջացրել բազմաթիվ տնտեսվարողների մոտ, իսկ շատերն էլ ամեն օր սպասում են, որ կհայտնվեն խնդիրների առաջ։

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ։ Ընդ որում, ապագան ոչ թե տարիների մասին է, այլ արդեն առաջիկա շաբաթների։

Մյուս կողմից էլ, օրենսդրության և բիզնեսի բոլոր կանոնների ոտնահարմամբ մի շարք ձեռնարկությունների «պետականացումը» Հայաստանին դարձնում է անհուսալի գործընկեր ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։

Այս ամենը փաստում է, որ գործող իշխանությունների անկայուն և անհասկանալի որոշումները ավելի են խորացնելու տնտեսության նկատմամբ անվստահությունը, որն էլ իր հերթին բերելու է շղթայական խնդիրներ։

Հայաստանին անհրաժեշտ է բացառիկ կայուն և երկարաժամկետ տնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել նաև երկրի առջև ծառացած մյուս խնդիրների լուծումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Thu, 27 Aug 2026 16:50:38 +0400 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը…

9 րոպե ago

ՔՊ-ն Ստեփանավանում երկու թեկնածու է առաջադրելու

ՔՊ-ն Ստեփանավանում երկու թեկնածու է առաջադրելու Thu, 27 Aug 2026 16:40:18 +0400 Մենք գրել էինք,…

19 րոպե ago

Ալիևը հիմա էլ ռուսներին «թշնամի» համարող մյուս նախագահին է շնորհավորում

Ալիևը հիմա էլ ռուսներին «թշնամի» համարող մյուս նախագահին է շնորհավորում Thu, 27 Aug 2026 16:30:27…

29 րոպե ago

ԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով

ԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով Thu, 27 Aug 2026 16:17:27 +0400…

42 րոպե ago

Փաշինյանը վաբանկ է գնում․․․

Փաշինյանը վաբանկ է գնում․․․ Thu, 27 Aug 2026 16:15:21 +0400 Պարզ սխեմա է, ու դժվար…

44 րոպե ago

Եթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. Վարդևանյան

Եթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. Վարդևանյան…

45 րոպե ago