Իրանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջով անցնող միջանցքը կամրապնդի տարածաշրջանային առևտրային կապերը

Իրանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի միջով անցնող միջանցքը կամրապնդի տարածաշրջանային առևտրային կապերը

Sat, 01 Aug 2026 09:34:16 +0400


Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն ընդգծել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը զգալիորեն կմեծացնի առևտրի ծավալը, հաղորդում է Mehr-ը։

Տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում չորեքշաբթի երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի, ինչպես նաև Իրանի ճանապարհաշինության և տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ուղիները՝ ընդգծելով տարանցիկ ենթակառուցվածքն ամրապնդելու և առկա խոչընդոտները վերացնելու հաստատակամությունը։

Աքբարին հայտարարել է, որ պատրաստվել է փոխըմբռնման հուշագրի համապարփակ նախագիծ, որի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքների զարգացումը, սահմանով տրանսպորտի տեղաշարժի խոչընդոտների վերացումը, ճանապարհային վճարների նվազեցումը կամ չեղարկումը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի տարածքներում թողունակության մեծացումը։

Ընդգծելով հարևան երկրների հետ Իրանի առևտրային կապերի բարձր ներուժը՝ նա նշել է, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքն ի վիճակի է էլ ավելի ամրապնդել տարածաշրջանային առևտրային կապերը։

Իր հերթին, Հայաստանի նախարարի տեղակալը, ողջունելով Իրանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնումը, հայտնել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առաջընթացի մասին։

Նա ընդգծել է, որ տարանցիկ ենթակառուցվածքը և Հայաստանի կողմից ձեռնարկվող մյուս միջոցները կարևոր դեր կխաղան վարորդների խնդիրների լուծման և սահմանային լոգիստիկայի բարելավման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ աշակերտուհի է ուշագնաց եղել Մակրոնի ներկայությամբ․ նոր միջադեպ

Հիմա էլ աշակերտուհի է ուշագնաց եղել Մակրոնի ներկայությամբ․ նոր միջադեպ Mon, 23 Nov 2026 22:42:49…

11 րոպե ago

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում Mon, 23 Nov 2026 22:38:31 +0400 Մեծ Բրիտանիան սկսել…

15 րոպե ago

Դեսպանների նշանակումներ ու ռակիրովկաներ կլինեն

Դեսպանների նշանակումներ ու ռակիրովկաներ կլինեն Mon, 23 Nov 2026 22:37:10 +0400 Այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով…

17 րոպե ago

Կառուցել են Ռոնալդուի՝ աշխարհում ամենամեծ արձանը

Կառուցել են Ռոնալդուի՝ աշխարհում ամենամեծ արձանը Mon, 23 Nov 2026 22:30:01 +0400 Չինական Շանհայ քաղաքում…

24 րոպե ago

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Mon, 23 Nov 2026 22:23:25 +0400…

30 րոպե ago

Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի

Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Mon, 23 Nov…

35 րոպե ago