Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը

Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը

Sat, 01 Aug 2026 11:59:02 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է․

«Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։
Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ,

և պայքարել ենք, ինչպես կարող ենք,
ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր
հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։
Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։
Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի
առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։
Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք
համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական
շարքերը։

Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս

իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց
ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել
«Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ
ծառայության մեջ։

Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում

է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։
Հաջողություն եմ մաղթում բոլորիս
ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց

Ինչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց Tue, 25 Aug 2026 12:05:50 +0400 Latest news from…

16 րոպե ago

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ամենայն հավանականությամբ, ծանր էր տարել Քննչական կոմիտեի նախագահի փառքը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ամենայն հավանականությամբ, ծանր էր տարել Քննչական կոմիտեի նախագահի փառքը Tue, 25 Aug…

20 րոպե ago

Հունաստանը մտադիր է սառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ նոր լարվածություն

Հունաստանը մտադիր է սառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ նոր լարվածություն Tue, 25 Aug 2026 12:00:10 +0400…

21 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց Tue, 25 Aug 2026 11:55:26 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago

Ինչ է ասել Վազգենը պատմաբաններին, երբ կասկածներ են եղել Արարատի ու Նոյի հետ կապված

Ինչ է ասել Վազգենը պատմաբաններին, երբ կասկածներ են եղել Արարատի ու Նոյի հետ կապված Tue,…

31 րոպե ago

«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է

«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է Tue, 25 Aug 2026 11:45:43…

36 րոպե ago