«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից

Sat, 01 Aug 2026 13:15:16 +0400


Վաղը կմեկնարկի իներորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է խորհրդարանական պաշտոնների բաշխման եւ ղեկավար պաշտոնների ընտրության հարցը։ Տեղեկացանք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքում տեւական քննարկումներից հետո որոշել են ստանձնել մշտական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնները։

Դոնթի բանաձեւով՝ ՈՒՀ-ին երեք մշտական հանձնաժողովի նախագահություն է հասնում, ազդեցիկ հանձնաժողովներից թերեւս Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահությունը կանցնի ՈւՀ-ին, ըստ Դոնթի բանաձեւի՝ խորհրդարանական հանձնաժողովների բաշխումը տեղի կունենա հետեւյալ համամասնությամբ, երկու հանձնաժողով առաջինը ՔՊ-ն կընտրի, ապա մեկը՝ ՈՒՀ-ն, հետո նորից երկուսը ՔՊ-ն, մեկը ՈՒՀ-ն ու այսպես շարունակ, մեկ հանձնաժողով էլ «Հայաստան» դաշինքին է հասնում, սակայն, մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմում չեն պատրաստվում ստանձնել հանձնաժողովի նախագահությունը։

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում էլ ամենամեծ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները սեփական թիմակիցների նկատմամբ իշխանության հետապնդումներից հետո հրաժարվեցին խորհրդարանական պաշտոններից։

Ինչ վերաբերում է ՈՒՀ-ականներին, ապա որոշ տեղեկություններով այստեղ էլ մտադիր են՝ եթե ՔՊ–ն առաջին անգամ մերժի Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությունը, բանն այն է, որ առանց ՔՊ–ի ձայների, Վարդեւանյանը չի կարող ընտրվել այդ պաշտոնում, ապա ՈՒՀ-ն երկրորդ փորձին չի գնա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են

Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են Thu, 08 Oct 2026 20:45:50 +0400…

9 րոպե ago

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Thu, 08 Oct 2026…

19 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհին եւ ֆուտբոլիստը հանդիպել են դատարանում

Աշխարհահռչակ երգչուհին եւ ֆուտբոլիստը հանդիպել են դատարանում Thu, 08 Oct 2026 20:30:17 +0400 Կոլումբիացի աշխարհահռչակ…

24 րոպե ago

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է Thu, 08 Oct 2026 20:15:34 +0400 Հոկտեմբերի 2-ին Դիլիջան համայնքի…

39 րոպե ago

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը

Նոր տեխնոլոգիաներ, հայտնի մասնագետներ ու լավագույն արդյունքներ․ կայացավ AAGC 2026 ը Thu, 08 Oct 2026…

54 րոպե ago

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել

Թուրքական ֆուտբոլում սկանդալ է ծագել Thu, 08 Oct 2026 20:00:34 +0400 Թուրքական ֆուտբոլում սկանդալը շարունակվում…

54 րոպե ago