Ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ՝ Պուտինին զանգն այս տրամաբանության մեջ է

Ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ՝ Պուտինին զանգն այս տրամաբանության մեջ է

Sat, 01 Aug 2026 16:45:25 +0400


Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ, ընտրություններից հետո զանգել է ՌԴ նախագահ Պուտինին: Խոսակցության թեման բնականաբար ռուսական կողմից տնտեսական սահմանափակումներն են եղել, սակայն ռուսական կողմը պնդել է, որ ՀՀ-ն պետք է հանրաքվե անցկացնի ու, ի վերջո, կողմնորոշվի՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ:

«Հրապարակը» Փաշինյան- Պուտին հեռախոսազանգի բովանդակության ու մեսիջների մասին զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

-Ի՞նչն է ստիպել Փաշինյանին զանգահարել Պուտինին, երբ Եվրամիությունն իր 400 միլիոնանոց շուկայի դռներն է բացել Հայաստանի առաջ:

-Դուք հեգնում եք, իրականում դա շատ լուրջ թեմա է: Փաստն այն է, որ Եվրամիությունն իր 400 միլիոնանոց շուկայի դռները չի բացում Հայաստանի առջև, և երկրորդ փաստն այն է, որ Ռուսաստանն առայժմ մտադիր չէ Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեղմացնել: Ավելին, շատ հստակ նախապայման դրեց, որ պետք է Հայաստանում հանրաքվե անցկացվի: Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանը հայտնվել է շատ ծանր վիճակում: Մի կողմից, դեպի Արևմուտք ճանապարհները փաստացի փակ են, եթե, անգամ, իրավական խոչընդոտները վերանան, միևնույն է, զուտ ֆիզիկապես, զուտ լոգիստիկ առումով հնարավոր չի լինելու այդպիսի տնտեսական կապեր հաստատել առնվազն առաջիկա մի քանի տարիների ընթացքում, այն դեպքում, երբ Հայաստանի այդ տնտեսական ճգնաժամը, սոցիալական լարվածությունը շաբաթների և ամիսների հարց է:

– Ռուսական կողմի այս արձագանքն արդյոք խոսո՞ւմ է այն մասին, որ ՌԴ-ն իր սահմանափակումները շարունակելու է, այսինքն, շատ ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու:

– Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն նույն արտաքին քաղաքական վեկտորը, ապա մեծ հավանականությամբ, Ռուսաստանը ոչ միայն պատժամիջոցները չի կասեցնի, այլև արդեն աշնանը, ձմռան սկզբներին, դա կարող է տարածվել նաև էներգակիրների վրա, վառելիքի վրա, ինչը կտրուկ կծանրացնի Հայաստանի վիճակը:

-Ի վերջո, ինչը ստիպեց Փաշինյանին, այդքան համառորեն կապ հաստատել Պուտինի հետ այն ամբողջ հակառուսական քարոզչությունից հետո, որ իր քաղաքական թիմը և ինքն իրականացրել են:

-Նա պարտավոր էր անել դա, որովհետև իր քաղաքականության հետևանքն է այս իրավիճակը: Այո, նա պարտավոր էր անել դա և Նիկոլ Փաշինյանն, այո, գիտակցելով այդ իրավիճակի ամբողջ բարդությունը, այնուամենայնիվ, համարում է, որ ինչ-որ ընթացակարգեր կան, որ Ռուսաստանը պարտավոր է, որ Ռուսաստանը խախտել է ինչ-որ կանոնակարգեր, ընթացակարգեր, որ դա ապօրինի է և այլն. այսինքն, ինքը վարվում է այնպես, մեծ հաշվով, ինչպես միշտ է վարվել: Ինքը քայլեր է կատարում, ծանր հետևանքներ են լինում և ինքն անմիջապես փորձում է դրանց մեղքը բարդել ուրիշի վրա, սա է փաստորեն, որ տեսնում ենք հայ-ռուսական հարաբերություններում:

-«Ինձ սխալ եք հասկացել»-ի տրամաբանության մեջ, այո՞:

-Որ ասում է՝ չէ, դե «ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ»՝ այդ տրամաբանության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից Mon, 03 Aug 2026 00:30:48 +0400 Իսրայելում եւ Մերձավոր…

2 ժամ ago

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո Sun, 02 Aug 2026 23:45:22 +0400 Թուրքական…

3 ժամ ago

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել Sun, 02 Aug 2026 23:30:05 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

3 ժամ ago

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Sun, 02 Aug 2026 23:15:03…

3 ժամ ago

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան Sun, 02 Aug…

3 ժամ ago

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»… կոչումների համար

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»... կոչումների համար Sun, 02 Aug…

3 ժամ ago