Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400


8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները մոտեցան ավարտին, այդ թվում` իմ գործունեությունը ԱԺ-ում:
Եթե կարճ ամփոփեմ, ապա անցնող 5 տարիները պատերազմի, ողբերգության, տառապանքի, հայրենազրկման մասին էին:

Թեև այս շրջափուլը նշանավորվեց փողոցային պայքարի, դիմադրության մի քանի հանգրվանային փուլերով, սակայն այդ գործընթացն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ:

Անշուշտ, կան բաներ, որոնց մասին մեկ այլ իրավիճակում կարելի էր երկար խոսել սահմանային/զորամասային այցերից, ոստիկանական բաժիններից, կալանավայրերից մինչև մարզային մեծաթիվ այցեր, քաղաքացիների հետ շփումներ, սակայն գլխավոր հարցի` իշխանափոխության գործընթացի չիրացումը, որոշակիորեն ստվերում է աշխատանքի մնացած հատվածը:

Խորհրդարան մուտք գործելու առաջին իսկ օրից փորձել եմ իմ գործունեությունը ծավալել` մեր երկրի պետական և ազգային շահերի առաջ մղման շրջանակներում:

Փորձել եմ իմ խոսքով, գործունեությամբ, կեցվածքով, վարքագծով արդարացնել բոլոր այն մարդկանց հույսերն ու սպասելիքները, ովքեր իրենց քվեով, աջակցությամբ, քաջալերմամբ ամեն ինչ արել են, որպեսզի խորհրդարանում պատշաճ ձևով ներկայացնեմ ու պաշտպանեմ մեր քաղաքացիների իրավունքները և նրանց առաջնային շահերը:
Մյուս կողմից` ներսումս անընդհատ կռիվ է, լուռ դիմակայություն, շատ ավելին, քան իմ հրապարակային խոսքում է արտահայտվում:

ՀՀ տարածքներն օկուպացված են, Արցախը հանձնված, հայը` դավաճանված, իսկ դրա պատասխանատուներն ու մեղավորները ոչ միայն բանտում չեն, այլ վերընտրվում են, մեր երկրի և ժողովրդի համար կենսական որոշումներ ընդունում:

Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում հույսերն ու ակնկալիքները չեմ արդարացրել, չեմ կարողացել օգնել, անհրաժեշտ պահին իրենց կողքին չեմ կարողացել լինել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել են, միշտ իմ կողքին են եղել` իմ քաղաքական թիմին, ընկերներին, ընտանիքին:

Շատ կարևորում եմ ակտիվ գործակցությունը ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի, միավորների, գործիչների, հանրային ոլորտը ներկայացնող անձանց հետ:

Հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրատվամիջոցներին և դրանց ներկայացուցիչներին` մշտական լուսաբանումների, բարդ պայմաններում իրենց մասնագիտական ծանր աշխատանքն անելու և ընդհանուր գործին մեծ օգուտ բերելու համար:

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն, պարզապես կարճ ամփոփումն է իմ պատգամավորական գործունեության, ընթացիկ իրավիճակի մասին և հիշեցումն այն մասին, որ պայքարն այլընտրանք չունի, և անկախ տվյալ պահի կարգավիճակից՝ պետք է այն նոր ուժով շարունակել:

Տիգրան Աբրահամյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Sun, 08 Nov 2026 12:45:39 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

15 րոպե ago

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

30 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

34 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

46 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

1 ժամ ago

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը Sun, 08 Nov 2026 11:45:32 +0400 Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի…

1 ժամ ago