Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք

Mon, 03 Aug 2026 13:15:33 +0400


Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։ Այս մասին գրում է Corriere della Sera թերթը։

Ավելի վաղ ԵՄ 22 երկրներ նամակով դիմել էին դաշինքի ղեկավարությանը` կոչ անելով ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները և ուժեղացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ։

«Իտալիան, ի դեմս ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի, օգոստոսի 4–ին հրավիրված Եվրոպական խորհրդի նիստում կներկայացնի անօրինական միգրանտների հայրենադարձության համար ալբանական մոդելով նոր կենտրոններ ստեղծելու մասին առաջարկ, որոնք, սակայն, ֆինանսավորվելու են եվրոպական միջոցներով և գրեթե բոլորը գտնվելու են Աֆրիկայում», – գրում է թերթը։
Թերթը նշում է, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է նման կենտրոնների բացումը, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (Իսպանիայի էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով – խմբ.) միջև գտնվող սահմանի մոտ: Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղի իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում 40 000-60 000 անօրինական միգրանտ է անցել Սեուտա: Իսպանիայի իշխանությունները շտապ ուժեղացրել են սահմանը՝ լրացուցիչ ոստիկանական և ռազմական ուժերով՝ իրավիճակը վերահսկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

20 րոպե ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

36 րոպե ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

51 րոպե ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

1 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

1 ժամ ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

2 ժամ ago