Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում
Mon, 03 Aug 2026 15:15:12 +0400
ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, օգոստոսի 3-ին կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Դրա արդյունքներով պարզ է դարձել, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», եթե որակավորման երրորդ փուլում կարողանա հաղթահարել Սլովենիան ներկայացնող «Ցելյեի» արգելքը, ապա փլեյ-օֆֆում կհանդիպի սլովակական «Սլովան Բրատիսլավա» – շվեդական «Մյելբյու» դիմակայության հաղթողին։
Եթե հայկական թիմին հաջողվի հասնել այդ փուլ, ապա առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին կամ 19-ին՝ մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 25-ին կամ 26-ին՝ մեկ շաբաթ անց։