Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Mon, 03 Aug 2026 15:53:55 +0400


Ութ ամիս առաջ մեկնարկած համագործակցությունը սկսում է տեսանելի արդյունք տալ: Viva-ն և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարևոր ձեռքբերումներ են արձանագրում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում և այլն: Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է եղել: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները համոզված են, որ դա տարբեր թերապիաների զուգահեռ կիրառման արդյունք է:

[fbvideo:https://www.facebook.com/reel/1066016105933161/|560|314]

Երկու մարզից փոքր խմբերով Դրախտիկ տեղափոխված «Ոսկեփորիկ»-ի երեխաները մասնակցել են հիպոթերապիայի հերթական շրջափուլին: Լիարժեք կազմակերպելու համար հաշվարկվել է ամեն ինչ՝ անհրաժեշտ տարածքից մինչև որոշակի հատկություններով օժտված կենդանիների ընտրություն: Նախապատրաստական, անհատական աշխատանք է տարվել յուրաքանչյուր երեխայի հետ՝ վախերը հաղթահարելու և առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Այս թիմը տիտանական աշխատանք է կատարում, և ես հավատում եմ, որ նվիրման ու պրոֆեսիոնալիզմի արդյունքում հաջողության նոր պատմություններ կլինեն: Ես մասնագիտորեն չեմ կարող խոսել հիպոթերապիայի կարևորության մասին, սակայն գիտեմ, որ այդ ամենն ապացուցող անհերքելի փաստեր կան: Դանիացի հեծյալ Լիս Հարթելի անձնական պատմությունն ամենավառ օրինակն է: Կին, ով սպորտային կարիերայի ընթացքում պոլիոմիելիտի հետևանքով կաթվածահար է եղել, ում, սակայն, դա չի խանգարել 8 տարի անց՝ 23-ամյա հասակում, դրեսաժ (գեղավարգ) մրցաձևում պայքարել է տղամարդկանց հետ և 1952 թվականին դառնալ Հելսինկիի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Տարիներ անց նա կրկնել է արդյունքը և անձնական պատմությամբ ու սպորտային հաջողություններով բժշկական հանրությանն ապացուցել, որ ձիավարությունը կարող է հզոր վերականգնողական գործիք լինել»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ձիասպորտով զբաղված և Շվեյցարիայում վերապատրաստված Կատերինա Հորստկան կրթաբուժական և վերականգնողական ծառայությունների շարքում առանձնահատուկ տեղ է տալիս հիպոթերապիային և բուժական ադապտիվ ձիավարությանը: Որպես մասնագետ ընդգծում է, որ ձիու քայլքի ժամանակ, կենդանու մեջքի մկանների բարդ շարժումները մերսող և թույլ տաքացնող ազդեցություն են թողնում: Նրա մարմնի ջերմությունը, որը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է մանր մոտորիկան, նպաստում երեխայի դրական աշխարհընկալմանը:

«Viva-ի աջակցությամբ մենք կրթաբուժական և վերականգնողական մի շարք ծառայություններ ենք մատուցում երկու մարզի երեխաների: Բոլորն էլ կարևոր են, սակայն հիպոթերապիայի հասանելիությունն ու շարունակականությունը ևս անհրաժեշտ է արդյունքի համար: Ձիու բնական, ռիթմիկ շարժումները փոխանցվում են երեխայի մարմնին՝ խթանելով նյարդամկանային համակարգի աշխատանքը, ինչպես նաև հավասարակշռության, կեցվածքի և կոորդինացիայի զարգացումը։ Մարդու մկանները ստանում են բոլոր այն ազդակները, որոնք անհրաժեշտ են քայլելու համար: Միաժամանակ երեխան ներգրավվում է հետաքրքիր և մոտիվացնող միջավայրում, ինչը բարձրացնում է համագործակցելու և սովորելու պատրաստակամությունը», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները տարեկան սպասարկում են 200 երեխայի՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

Viva-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի շրջանակում 60 երեխա ստանում է կրթական և բուժական-վերականգնողական ծառայություններ՝ հաճախելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գործող զարգացման կենտրոններ, ինչը նպաստում է նրանց ներառական զարգացմանը։ Շատ երեխաների համար վերականգնողական գործընթացը պետք է լինի անընդհատ, քանի որ դադարի դեպքում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Viva-ի աջակցությունը հնարավորություն է տալիս ապահովել ծառայությունների անհրաժեշտ շարունակականությունը և փոխել երեխաների կյանքի որակը:

Հատուկ կրթական և վերականգնողական ծառայությունների շրջանակը ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն՝ ծնող-երեխա շթղայում, խոսքի թերապիա, հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, երաժշտաթերապիա և հիպոթերապիա:

Զարգացման հնարավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու և ցուցաբերվող աջակցության առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնագետներն աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի Wed, 26 Aug 2026 17:15:26 +0400 Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող…

15 րոպե ago

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ Wed, 26 Aug 2026 17:08:01…

22 րոպե ago

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է Wed, 26 Aug 2026…

30 րոպե ago

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան Wed, 26 Aug 2026…

39 րոպե ago

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին Wed, 26…

45 րոպե ago

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները Wed, 26 Aug 2026 16:30:45 +0400 Ռուսաստանի նախագահ…

59 րոպե ago