Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Mon, 03 Aug 2026 19:45:48 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս 8֊րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները։

2022 թվականի հոկտեմբերից ստանձնելով մանդատս՝ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր պետությունում ապրենք ավելի անվտանգ և արժանապատիվ կյանքով։
Մենք միասին պայքարել ենք Արցախի՝ հայկական մնալու համար։ Անքուն գիշերներ ենք անցկացրել Տավուշից հայրենահանձումը կանխելու համար։
Միասին ապրել ենք ծանրագույն օրեր։ Գուցե չենք հաջողել, բայց գոնե պայքարել ենք մեր արժանապատվության վերականգնման համար։
Եվ այդ օրերին, երբ մեր գաղափարները միավորել են մեզ, մենք ընկերացել ենք։ Ես ինձ մշտապես համարել եմ ձեզնից մեկը։ Լսելով ձեր խնդիրներն ու առաջարկները՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ դրանք, հետևողական եղել, որպեսզի լուծում ստանան։

Այս տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների ուղարկել եմ շուրջ 2000 գրություն։

Արցախից բռնի տեղանահանվածների հարցերը համարելով գերակա՝ փորձել եմ լուծում պահանջել շուրջ 1500 արցախցի մեր հայրենակիցների խնդիրների համար։
Մեր հետևողականության շնորհիվ շատերը ստացել են իրենց հասանելիք աջակցությունը։
Ես մշտապես եղել եմ հասանելի ձեզ համար։ Անարդարության բախվելիս՝ դուք ունեցել եք հնարավորություն անձնապես շփվելու ինձ հետ՝ ինչպես սոցցանցերի, այնպես էլ իմ անձնական հեռախոսահամարին անմիջապես զանգահարելու միջոցով։
Մասնակցել եմ ԱԺ գրեթե բոլոր նիստերին, որոնց ընթացքում անդրադարձել եմ բազմաթիվ ոլորտային խնդիրների։ Դրանք են․

Անվտանգություն
֊ Սահմանազատում և սահմանագծում / իրականում՝ միակողմանի զիջումներ Տավուշում /, Արցախի հարց, սահմանամերձ համայնքների, դպրոցների, տարբեր հաստատությունների փակման, ինչպես նաև՝ պարենային անվտանգության խնդիրներ

Տնտեսություն
֊ Արտահանման խնդիրներ, բեռնափոխադրողներ / ծաղիկ, կոնյակ, պտուղ բանջարեղեն /, ավտոներկրողներ, վարկային համակարգ, արտաքին պարտք, փոքր և միջին բիզնեսի խնդիրներ

Գյուղատնտեսություն
֊ Անջրդի հողերի, ջրային ռեսուրների կառավարման, հակակարկտային միջոցների, անասնագլխաքանակի, խոզաբուծության, կաթի մթերման, ցորենի իրացման, խաղողագործության խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանություն
֊Բաքվում պահվող գերիների համար պայքար, այցելություններ քրեակատարողական հիմնարկներ / կալանավորված անձանց, նրանց խնդիներների բարձրաձայնում, երաշխավորության ներկայացում, դատաիրավական խնդիրների ներկայացում

Կրթություն, գիտություն, մշակույթ
֊Դասագրքերի, ուսուցիչների աշխատավարձերի, մշակութային հաստատությունների խնդիրներ, «Գոյ» թատրոնի և Գիտատեխնիկական գրադարանի փակման բարձրաձայնում։
Շրջակա միջավայր
֊Պայքար ապօրինի հանքերի դեմ, անտառների պահպանություն։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր աջակիցներին՝ այս տարիների աննահանջ պայքարի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության համար։
Ի դեպ, ոչինչ չի փոխվել․ ես շարունակում եմ զանգեր և նամակներ ստանալ նույն հաճախականությամբ։ Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին, տարբեր ոլորտների, խմբերի ներկայացուցիչներին։

Ձեր վստահությունն անչափ պարտավորեցնող է ինձ համար։

Եվ հիմա, երբ արդեն մեկնարկել է ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանը, ուզում եմ հաջողություն մաղթել իմ գործընկերներին։
Պայքարը շարունակվում է։ Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես։

Սիրով՝ Ձեր Գառնիկ Դանիելյան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես մինչև հիմա չգիտեմ թե 29.800 քկմ տարածքը ո՞նց եղավ 29. 743 քկմ. Վարդևանյան

Ես մինչև հիմա չգիտեմ թե 29.800 քկմ տարածքը ո՞նց եղավ 29. 743 քկմ. Վարդևանյան Thu,…

22 րոպե ago

Ինչ է եղել Թրամփին

Ինչ է եղել Թրամփին Thu, 06 Aug 2026 14:00:31 +0400 ԱՄՆ դաշնային կառավարությունը սկսել է…

30 րոպե ago

Ամոթ եմ ապրում, որ վաղը կաթողիկոսի ու երեք սրբազանների դատն է. Գեղամ Մանուկյան

Ամոթ եմ ապրում, որ վաղը կաթողիկոսի ու երեք սրբազանների դատն է. Գեղամ Մանուկյան Thu, 06…

32 րոպե ago

Արթուր Հովհանիսյանը, Ռուստամ Բաքոյանը ինձանից ներողություն չեն խնդրել

Արթուր Հովհանիսյանը, Ռուստամ Բաքոյանը ինձանից ներողություն չեն խնդրել Thu, 06 Aug 2026 13:57:13 +0400 Latest…

34 րոպե ago

Քաղպայմանագիրն այս պահին դռնփակ նիստ է անում

Քաղպայմանագիրն այս պահին դռնփակ նիստ է անում Thu, 06 Aug 2026 13:48:01 +0400 Այս պահին…

43 րոպե ago

Մարդն, ով վախկոտ է, եթե նույնիսկ ճակատին «ԴՈւԽՈՎ» դաջես, մանկական տակդիրով տնից թող դուրս գա

Մարդն, ով վախկոտ է, եթե նույնիսկ ճակատին «ԴՈւԽՈՎ» դաջես, մանկական տակդիրով տնից թող դուրս գա…

46 րոպե ago