Հաճախորդների իրավունքների պաշտպանի ինստիտուտ կստեղծվի

Հաճախորդների իրավունքների պաշտպանի ինստիտուտ կստեղծվի

Mon, 03 Aug 2026 23:00:03 +0400


Ադրբեջանում բանկային համակարգում հաճախորդների իրավունքների պաշտպանի ինստիտուտ կստեղծվի։ Համաձայն ադրբեջանական Կենտրոնական բանկի վարչության որոշման, փոփոխություն է կատարվել «Բանկերի կորպորատիվ կառավարման չափորոշիչներում»։

Ըստ այդմ, բանկերը պարտավոր են ստեղծելու անկախ կառույց՝ հաճախորդների իրավունքների պաշտպանի հաստիք, որը կուսումնասիրի հաճախորդների գանգատները, բողոքներն ու դժգոհությունները։ Մինչ այժմ՝ բանկերը միայն համապատասխան ներքին կանոնակարգումներով էին նմանատիպ հարցերը լուծում, իսկ այժմ արդեն՝ պետական մակարդակում ստեղծվում է հատուկ կառույց, որը կզբաղվի բանկային համակարգում հաճախորդների իրավունքների պաշտպանությամբ։ Ընդ որում՝ հաճախորդների իրավունքների պաշտպանը հետեւելու է նաեւ հաճախորդների գանգատների բողոքների ու դժգոհությունների հետ կապված՝ կայացված ներքին որոշումների կատարմանը։ Նոր կառույցը կհամագործակցի Կենտրոնական բանկի հետ եւ կմասնակցի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը միտված միջոցառումներին։

Նաեւ՝ նախատեսվում է որոշակիորեն խստացնել բանկային ոլորտի էթիկական կանոնները, հատկապես նրանք, որոնց վերաբերվում են թափանցիկությանը, բարեխղճությանը հաճախորդների հանդեպ բարեկիրթ եւ արդարացի, հավասար պայմանների պահպանմամբ մոտեցմանը եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում Thu, 08 Oct 2026 04:00:44 +0400 Եվրամիության երկրները գաղտնի…

2 ժամ ago

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց Thu, 08 Oct 2026 03:00:58 +0400 Թուրքիայում հյուրանոցները մասսայաբար…

3 ժամ ago

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում Thu, 08 Oct 2026 02:30:16…

3 ժամ ago

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400 Իսպանացի ֆուտբոլիստ…

4 ժամ ago

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է…

4 ժամ ago

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

5 ժամ ago