«Հրապարակ». Ծառուկյանի համար բանտախցում դաժան պայմաններ են ստեղծել

«Հրապարակ». Ծառուկյանի համար բանտախցում դաժան պայմաններ են ստեղծել

Tue, 04 Aug 2026 09:15:20 +0400


Օգոստոսի 7-ին կլրանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մեկ ամիսը: Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին իր առանձնատանը մոտ 12 ժամ տեւած խուզարկությունից հետո։ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե, նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու եւ փողերի լվացման հոդվածներով:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որն Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս: Այնուհետեւ, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք: Ծառուկյանի փաստաբանները պնդում են՝ մեղադրանքն անհիմն է: Փաստաբանների խոսքով՝ «դատարանը փաստարկներով առհասարակ հետաքրքրված չէր»: Նկատենք, որ դատական նիստը դռնփակ է եղել, եւ ԶԼՄ-ները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու իրավապահների հիմնավորումներին: Մեղադրող կողմը նաեւ լրատվամիջոցների հետ չի շփվել: Նկատենք նաեւ, որ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ` քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ բանտարկելու է ընդդիմադիր երեք առաջնորդներին: Մենք տեղեկացել էինք, որ ժողովրդավարության շղարշի տակ թաքնված իշխանությունն ընդդիմադիրներին կալանավորելով եւ ունեզրկելով չի սահմանափակվում, այլեւ քրեակատարողականներում աննախադեպ վատ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր քաղաքական հակառակորդներն անգամ բանտախցում զրկված լինեն ամենատարրական կենցաղային պայմաններից:

Մեզ պատմեցին, որ Գագիկ Ծառուկյանի բանտախցում նրան համապատասխան մահճակալ չի եղել: Գաղտնիք չէ, որ Ծառուկյանը բարձրահասակ եւ հաղթանդամ է, սակայն նրան տրամադրվել է բավականին փոքր մահճակալ: ԲՀԿ առաջնորդը նաեւ շաքարային դիաբետ ունի եւ պարբերաբար ինսուլինի անհրաժեշտություն է ունենում: Ծառուկյանի փաստաբանական խմբից Էմին Խաչատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց․ ի վերջո` քրեակատարողականը լուծե՞լ է մահճակալի հարցը, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս է Ծառուկյանի առողջական վիճակն այժմ, նրան բժշկական աջակցություն ցուցաբերվո՞ւմ է, թե՞ ոչ:

Էմին Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Ես այցելում եմ Ծառուկյանին, անկեղծ ասած, մահճակալի մասով չունեմ տեղեկություն: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ես որեւէ հայտարարություն առանց նրա թույլտվության չեմ կարող անել, դա նրա մասնավոր կյանքին է վերաբերում: Մահճակալի մասով էլ` ստանդարտ մահճակալներ են: Պարոն Ծառուկյանն ինձ նման հարցով չի բողոքել, չի ասել, որ խնդիր կա, թեպետ հիմնականում ես եմ նրա մոտ գնում-գալիս: Գագիկ Ծառուկյանը փոքր-ինչ վրդովված է այս ոչ արդար վիճակից, սակայն ֆորմատի մեջ ամեն բան նորմալ է: Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի մասով կարող եմ ասել, որ բժիշկներ չեն գնում-գալիս, այնտեղ կա բժշկական կետ, եւ եթե կարիք է լինում, կատարվում է հսկողություն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետհաշվարկը սկսված է․ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության կգա՞ն

Հետհաշվարկը սկսված է․ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության կգա՞ն Wed, 05 Aug 2026 19:30:06 +0400 ԱՄՆ-ի…

10 րոպե ago

Ուսապարկերի նոր խմբաքանակ է ստացվել

Ուսապարկերի նոր խմբաքանակ է ստացվել Wed, 05 Aug 2026 19:15:12 +0400 ԱԺ ՔՊ խմբակցությունը, ի…

25 րոպե ago

Թուրքական բանակում առաջին կին գեներալն է նշանակվել

Թուրքական բանակում առաջին կին գեներալն է նշանակվել Wed, 05 Aug 2026 19:00:24 +0400 Թուրքիայի ԶՈՒ-ում…

40 րոպե ago

Մխիթարից հետո հեռացող չի եղել

Մխիթարից հետո հեռացող չի եղել Wed, 05 Aug 2026 18:45:47 +0400 ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակից…

54 րոպե ago

Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն

Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն Wed, 05 Aug 2026 18:40:33 +0400 Սիրելի ընդդիմադիր պատգամավորներ, մի խնդրանք…

59 րոպե ago

Թրամփի օգնությա՞նն է դիմել

Թրամփի օգնությա՞նն է դիմել Wed, 05 Aug 2026 18:30:59 +0400 ՖԻՖԱ-ն հերքել է լուրերն այն…

1 ժամ ago