Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
Tue, 04 Aug 2026 17:24:34 +0400
63 կողմ, 28 դեմ ձայներով Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:
Այս պահին ընթանում է փոխխոսնակի մյուս թեկնածուի` Վահագն Ալեքսանյանին հարցեր հղելու պրոցեսը։
Խորհրդարանի երրորդ փոխխոսնակի պաշտոնին հավակնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը: