«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ

Tue, 04 Aug 2026 18:45:47 +0400


Արդեն քանի օր է հանրության ուշադրության կենտրոնում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ չաղլիկ աշխատավարձի թեման է, և մինչ Նիկոլ Փաշինյանն անարդարության և օլիգարխիայի դեմ պայքարի իմիտացիա է փորձում ստեղծել, իր «քթի տակ» նոր օլիգարխներ են ծնվում, հովանավորչությունը եւ պետական կոռուպցիան է ծաղկում: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է` ՓԲԸ։

Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։ Այն դարձել է վնասով աշխատող ընկերություն, հատկապես այն բանից հետո, երբ ընկերության հավատարմագրային կառավարումը վերցվել է գործարար Էդուարդո Էռնեկյանից եւ պետությունն իր ներկայացուցչին է նշանակել: Դրանից հետո պետությունը ստիպված է եղել դոտացիաներ տրամադրել «Հայփոստին», բարձրացել են փոստային ծառայությունների սակագները, սակայն չեն բարձրացել շարքային աշխատողների աշխատավարձերը, իսկ «Հայփոստում» 3 հազարից ավելի աշխատակից կա: Տնօրենի ամուսինը` Հայկ Կոնջորյանը երկու օր է խորհրդարանում փորձում է հավատացնել, որ ինքը կապ չունի կնոջ պաշտոնի հետ, որ նա իր շնորհիվ չէ այդ պաշտոնին նշանակվել, որ իր կինը «Հայփոստի» բոլոր տնօրեններից ամենացածր վարձատրվողն է, որ ընկերությունը պետությունից գումարներ չի ստանում եւ այլն, բայց այդ ամենը համոզիչ չի հնչում: Վնասով աշխատող ընկերությունում 3 միլիոնից ավելի դրամ աշխատավարձ ստացող տնօրենը նոնսենս է եւ այն, որ շարքային փսոտատարից տնօրենը 40-45 անգամ ավել աշխատավարձ է ստանում, դա տարրական բարոյականության եւ տնտեսագիտության կանոնների չգործելու մասին է խոսում:

Մենք մի փոքրիկ զրույց ունեցանք «Հայփոստ»-ի փոստատարներից մեկի հետ, պարզելու համար, թե ամսական 10 հազար դոլար աշխատավարձ ստացող ղեկավարի հիմնարկում որքա՞ն աշխատավարձ են ստանում փոստատարները, ովքեր չարքաշ աշխատանք են կատարում, ի դեպ` փոստատարներին անգամ տրանսպորտի գումար չի տրամադրվում, նրանք շոգին ու ցրտին, անձրեւին ու քամուն ստիպված են մեծ թաղամասերում ոտքով անցնել` նամակներ եւ թոշակ բաժանելու համար, իրենց գրպանից հոգալ տրանսպորտի ծախսերը: Մեր զրուցակից փոստատարն ասաց, որ փոստատարների աշխատավարձը «Հայփոստ»-ում կազմում է 78 հազար դրամ: Իսկ Հայկ Կոնջորյանն ու իր շեֆը` Նիկոլ Փաշինյանը դեռ արդարությունից և հավասարությունից են խոսում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական պարգևների են արժանացել

Պետական պարգևների են արժանացել Fri, 09 Oct 2026 18:20:00 +0400 Դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի…

9 րոպե ago

Ինչ է ուզում աջափնյակցիներից Տիգրան Ավինյանը

Ինչ է ուզում աջափնյակցիներից Տիգրան Ավինյանը Fri, 09 Oct 2026 18:19:25 +0400 Latest news from…

10 րոպե ago

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400 Լավ են անում…

14 րոպե ago

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում Fri, 09 Oct 2026 18:12:29 +0400 Մենք տեղեկացանք, որ Հայկական…

17 րոպե ago

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին Fri, 09 Oct 2026 18:00:13 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը…

29 րոպե ago

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Fri, 09 Oct 2026 17:57:01…

32 րոպե ago