Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

Wed, 05 Aug 2026 10:00:04 +0400


ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց ինչ կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա, փոխանցում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը, սիրել և հաճախ վայելել է Ադանա անվամբ քաբաբ և այցելել հայկական եկեղեցիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցից հետո Թրամփը հավաքել է ուժայիններին

ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցից հետո Թրամփը հավաքել է ուժայիններին Thu, 27 Aug 2026 10:00:53…

8 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Իրինա Յոլյանի թեկնածությունը

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Իրինա Յոլյանի թեկնածությունը Thu, 27 Aug 2026 10:00:52 +0400 Latest news…

8 րոպե ago

Պատմական օր․ «Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում

Պատմական օր․ «Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում Thu, 27 Aug 2026 09:52:57 +0400 Այսօր՝ օգոստոսի 27-ին,…

16 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով

«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով Thu, 27 Aug 2026 09:45:24 +0400…

24 րոպե ago

Երբ կկայանա Կաթողիկոսի գործով դատական նիստը

Երբ կկայանա Կաթողիկոսի գործով դատական նիստը Thu, 27 Aug 2026 09:32:43 +0400 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ…

36 րոպե ago

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է Thu, 27 Aug 2026 09:30:43 +0400…

38 րոպե ago