Ասեմ՝ որն է ամենավտանգավորը

Ասեմ՝ որն է ամենավտանգավորը

Wed, 05 Aug 2026 12:27:41 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը խորհրդարանում ունեցած ելույթում քննադատել է իշխանություններին՝ պնդելով, որ տարիների ընթացքում ձևավորվել է համակարգ, որտեղ բոլոր գործընթացները ենթարկվում են մեկ քաղաքական ուժի և մեկ անձի ազդեցությանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը քայլ առ քայլ կառուցել է կառավարման այնպիսի մոդել, որտեղ գերիշխող է դարձել մեկ քաղաքական կենտրոնի դերը։ Մխիթարյանը հիշեցրել է նաև ընտրական գործընթացները՝ նշելով, որ դրանց արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։

Պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունը փորձում է ամբողջական վերահսկողություն ունենալ տարբեր ոլորտների նկատմամբ, սակայն ամենամեծ վտանգը, իր գնահատմամբ, հենց իշխանական մենաշնորհն է։

«Եթե խորհրդարանը չի իրականացնում կառավարության վերահսկողությունը, ապա ո՞վ պետք է դա անի։ Մենք այստեղ չենք եկել միայն կառավարության որոշումները պաշտպանելու կամ դրանք որպես ձեռքբերում ներկայացնելու համար։ Խորհրդարանի դերը վերահսկողությունն իրականացնելն է»,– նշել է նա։

Մխիթարյանը անդրադարձել է նաև դատական համակարգին՝ հիշեցնելով, որ 2018 թվականից հետո նշանակված դատավորները կազմում են ընդհանուր դատավորների թվի մեծ մասը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, իշխանությունները շարունակում են դժգոհություն հայտնել հենց իրենց կողմից նշանակված դատավորների աշխատանքից։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Միքայել Խաչատյանի ելույթին, որտեղ օգտագործվել էր «ընտրակաշառք» ձևակերպումը, ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ նման հայտարարությունները հակասում են բարեկրթության սկզբունքներին։

«Երբ մի կողմից խոսում են բարեկրթության մասին, իսկ մյուս կողմից հնչեցնում են նման մեղադրանքներ, դա ինձ հիմք է տալիս քննադատելու նման մոտեցումը։ Սակայն իմ դաստիարակությունն ու անցած ճանապարհը թույլ չեն տալիս որևէ մեկին անհիմն պիտակավորել»,– ասել է Մխիթարյանը։

Պատգամավորը անդրադարձել է նաև Միքայել Խաչատյանի այն հայտարարությանը, թե նա հաճախ է այցելում եկեղեցի՝ մեջբերելով Սուրբ Գրքից մի հատված․ «Եթե որևէ մեկին իմաստություն է պակասում, թող խնդրի, և նրան կտրվի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը Wed, 05 Aug 2026 17:00:59 +0400…

12 րոպե ago

Էդ Վիլիսի մեջ նստած ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը

Էդ Վիլիսի մեջ նստած ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը Wed,…

21 րոպե ago

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով»

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով» Wed, 05 Aug 2026 16:45:07 +0400 Տարբեր համակարգեր…

28 րոպե ago

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին Wed, 05 Aug 2026 16:30:24 +0400 Ուկրաինայի…

43 րոպե ago

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Wed, 05 Aug 2026 16:17:40 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

56 րոպե ago

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան Wed, 05 Aug 2026 16:13:34 +0400…

60 րոպե ago