Սարիկ Մինասյանն այլևս ՔՊ֊ի սրտի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար

Սարիկ Մինասյանն այլևս ՔՊ֊ի սրտի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար

Wed, 05 Aug 2026 13:45:35 +0400


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ։

Նախօրեին լրագրողների հետ զրույցում նա կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ քաղաքում առկա է կառավարման ճգնաժամ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ խնդիր չի լուծվել, և Գյումրին միանշանակ արտահերթ ընտրությունների կարիք ունի։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն իր թեկնածուի մասին կհայտարարի միայն այն ժամանակ, երբ հստակեցվի արտահերթ ընտրությունների օրը։Ակնհայտ է, որ Սարիկ Մինասյանի նման հետևողական հայտարարությունները պատճառ ունեն.նա դեռևս չի հրաժարվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնելու մտադրությունից։

Մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները այլ բան են ասում։ Ըստ մեր աղբյուրների` Սարիկ Մինասյանն այլևս իշխանության սրտի նախընտրելի թեկնածուն չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ընտրությունների ընթացքում նրա վարքագիծը դժգոհություն է առաջացրել թե՛ քաղաքացիների, թե՛ կուսակցության ներսում։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների հետ ֆեյսբուքյան հարթակում Մինասյանի հրապարակային վիճաբանություններին, հայհոյանքներին, նրա գոռոզ ու կոշտ պահվածքին։ Դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին, որից հետո ՔՊ-ում նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։

Թերևս պատահական չէր նաև, որ Սարիկ Մինասյանը տեղափոխվեց Ազգային ժողով՝ հեռանալով նաև ՀԷՑ֊ի Շիրակի մասնաճյուղի տնօրենի պաշտոնից։ Մինչ Մինասյանը հոգու խորքում փայփայում է քաղաքապետ դառնալ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունը բոլորովին այլ պլաններ ունի։ Կառավարությունը 2027 թվականի սկզբին նախատեսում է լուծարել մարզպետարանների ինստիտուտը։ Այդ նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, դժգոհություն է առաջացրել մարզպետարանների աշխատակիցների և հատկապես մարզպետների շրջանում։

Միաժամանակ, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում փոխվել է նաև իշխանության վերաբերմունքը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի նկատմամբ։ Թեև ավելի վաղ տեղեկություններ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրա աշխատանքից և նույնիսկ քննարկում է պաշտոնանկության հարցը, ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է։ Ընտրական գործընթացներից հետո Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ Դավիթ Առուշանյանը ներկայումս ՔՊ-ի համար առավել ընդունելի և հավասարակշռված կերպարներից է, և եթե մարզպետարանների լուծարման ծրագիրը կյանքի կոչվի, որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածու հենց Առուշանյանին էլ կդիտարկեն։

Իսկ թե ինչ ճանապարհով ՔՊ-ն կարող է Առուշանյանին հասցնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին, ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը շարունակում է մնալ ՔՊ֊ի քննարկումների փուլում, քանի որ գործող իրավական կարգավորումներով նման զարգացումների համար ակնհայտ մեխանիզմ առայժմ գոյություն չունի։ Հետևաբար, չի բացառվում, որ իշխանությունը փորձի գտնել նոր քաղաքական կամ իրավական լուծումներ՝ իր նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում իշխանությունը գտնվում է ընդդիմադիր չորս խմբակցությունների ձեռքում։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Արաքելյանը հրաժարվեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ շարունակելով պաշտոնավարել համայնքի ղեկավարի պաշտոնում։ Նրա պնդմամբ՝ այդ որոշման նպատակն էր պահպանել Գյումրիում ձևավորված իշխանությունը և թույլ չտալ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» զավթի Գյումրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին Fri, 07…

14 րոպե ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ Fri, 07 Aug 2026 23:15:21 +0400 Օգոստոսի 7-ին՝ ժամը…

30 րոպե ago

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Fri, 07 Aug 2026 23:00:24 +0400 Հայաստանից Մոսկվա…

44 րոպե ago

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին Fri, 07 Aug 2026 22:45:42…

59 րոպե ago

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug…

1 ժամ ago

Աննախադեպ դատական գործընթաց, Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ նիստին․ օրվա թոփ թեմաները

Աննախադեպ դատական գործընթաց, Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ նիստին․ օրվա թոփ թեմաները Fri, 07 Aug 2026 22:15:22…

1 ժամ ago