Նիկոլի աթոռը  հանեն՝ ՔՊ-ից բան չի  մնա

Նիկոլի աթոռը  հանեն՝ ՔՊ-ից բան չի  մնա

Wed, 05 Aug 2026 17:15:48 +0400


ՔՊ-ական մի պատգամավոր՝ Հակոբյան ազգանունով, Ազգային ժողովում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին քաղաքական «վերլուծություն» է նվիրել․ «Գործ ունենք չարորակ ուռուցքի հետ․ ձեր տակից փողը հանենք՝ բան չի մնա»։ Քաղաքական մտքի այս գոհարը, ի դեպ, հնչեցրել է մի մարդ, որի կենսագրության մեջ մասնագիտություն է նշված՝ թուրքագետ։ Չգիտես ինչու, խորհրդարանում շատ են թուրքագետները։

Դատելով նրա այս հայտարարությունից՝ կարելի է ասել, որ «թուրքագիտություն» մասնագիտության բառարանային իմաստին նա դեռ ամբողջությամբ չի հասել։ «Թուրք» բառը այստեղ գիտության ոլորտի անվանումն է, ոչ թե որևէ ազգի կամ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք արտահայտող բառ։ Հակոբյանը, ինչքան գիտեմ, այդ ազգին չի պատկանում, որպեսզի ինքն էլ Նիկոլ Փաշինյանի նման հպարտանա դրանով։ Իսկ «գետ»-ի վրա, կարծես թե, դեռ պիտի աշխատի։ Որովհետև եթե մարդը մի քիչ հասկացած լիներ թուրքագիտությունից, դիվանագիտությունից ու քաղաքական խոսքի մշակույթից, պիտի իմանար, որ քաղաքական հակառակորդին «չարորակ ուռուցք» անվանելը ոչ թե ուժեղության, այլ քաղաքական լեզվի աղքատության ցուցիչ է։ Իսկ «ձեր տակից փողը հանենք՝ բան չի մնա» արտահայտությունն արդեն առանձին ժանր է։ Նման բան ասելուց առաջ կարելի էր մի փոքր մտածել․ բա որ մի օր ձեր տակից Նիկոլ Փաշինյանին հանեն՝ ձեզնից ի՞նչ կմնա։

Աթոռը քաղաքականության մեջ երբեմն շատ հետաքրքիր կահույք է․ քանի դեռ քո տակ է՝ թվում է, թե դու ես ամուր կանգնած։ Բայց աթոռը հանեցին՝ պարզվում է՝ ոչ թե քաղաքական հենարան էիր, այլ պարզապես նստած էիր։ Ու այստեղ հարցը նույնիսկ ընդդիմության տակից փող հանել-չհանելը չէ։ Հարցն այն է, թե ինչ կհակադարձեն․ եթե ՔՊ-ի տակից հանեն Փաշինյանին, ի՞նչ կմնա այդ քաղաքական «ուռուցքից»։
Հետաքրքիր է՝ այդ դեպքում էլ նույն բժշկական տերմինաբանությա՞մբ են խոսելու, թե՞ արդեն իրենց քաղաքական ախտորոշումն են ստանալու։ Մի խոսքով՝ ուրիշի տակից փող հանելուց առաջ սեփական աթոռի չորս ոտքը հաշվելն էլ վատ գաղափար չէ։
Փաշինյանի տակից աթոռը հանեն՝ գետնին ես ընկնելու։ Ու ոչ միայն դու։ Իսկ հետո արդեն դժվար կլինի համոզել ժողովրդին, որ ընկնելն էլ «խաղաղության օրակարգի» հերթական ձեռքբերումն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Mon, 21 Sep 2026 13:58:36 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

9 րոպե ago

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում Mon, 21 Sep 2026 13:45:55 +0400 Օրեր առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքում…

22 րոպե ago

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել Mon, 21 Sep 2026 13:30:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

37 րոպե ago

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց Mon, 21 Sep 2026…

52 րոպե ago

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում Mon, 21 Sep 2026 13:04:45 +0400 Գրել էինք,…

1 ժամ ago

Վեհափառը Եռաբլուրում խոսեց

Վեհափառը Եռաբլուրում խոսեց Mon, 21 Sep 2026 12:58:57 +0400 Latest news from Secure News Portal…

1 ժամ ago