Վերջապես Հայաստանը լուրջ քայլ կանի դեպի Եվրոպա

Վերջապես Հայաստանը լուրջ քայլ կանի դեպի Եվրոպա

Wed, 05 Aug 2026 19:45:58 +0400


Հայաստանում ԵՄ անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը բոլոլա առաջացրեց մեր երկրում: Դրա նախաձեռնողն Իտալիան է, որի ՆԳ նախարարը դիմել էր ԵՄ, որպեսզի ԵՄ ֆինանսավորմամբ նման կենտրոններ բացվեն մի շարք, չգիտես որ կարգի երկրներում (Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա, Ուզբեկստան, Չեռնոգորիա և Հայաստան): Իսկ դրա առիթն էլ Իսպանիայի Սեուտա անկլավում անցյալ շաբաթ բռնկված միգրացիոն ճգնաժամն էր: Բայց ողջ խնդիրն այն է, որ երկու նման կենտրոն գոյություն Իտալիային հարևան Ալբանիայում` 2024 թվականի աշնանից: Դրանք պետք է գործեին առնվազն մինչև 2029 թվականը, քանի որ ֆինանսավորումը տարեկան կտրվածքով հատկացվելու էր մինչև այդ թվականը: Այն կազմելու էր 653 միլիոն եվրո և ֆինանսավորողն էլ Իտալիան է: Եվ նախատեսվում էր, որ տարեկան այդ կենտրոնների միջով պետք է անցներ 36 հազար անօրինական միգրանտ:

Իրականում, ըստ համացանցի, միջազգային և իտալական դատարանների հակազդեցության պատճառով ծրագիրը գրեթե կաթվածահար է եղել: Դատարանները հայտարարում էին, որ միգրանտների ծագման երկրները (օրինակ՝ Բանգլադեշ, Եգիպտոս) չեն կարող համարվել լիովին «անվտանգ», և իտալական կառավարությանը հրահանգում էին միգրանտներին տեղափոխել Իտալիա։ Արդյունքում, կենտրոնների բացումից ի վեր այնտեղով անցել է ընդամենը շուրջ 100-200 մարդ։ Եվ հաշվարկվել է, որ յուրաքանչյուր միգրանտի առումով ծախսը կազմել է, բռնվե՛ք, 1 միլիոն եվրո: Երևի հենց դա էր պատճառը, որ Իտալիայի կառավարությունը փորձում է, նախ, իր վրայից թոթափել ֆինանսավորումը: Եվ երկրորդ, հեռացնել այդ անձանց որքան հնարավոր է հեռու: Իսկ «դեպի ուր» հարցն էլ ունի միանշանակ պատասխան. այն երկիրը, որը հանուն գումարի պատրաստ կլինի ընդունել դրանց: Եվ, ինչպես երևաց, իտալացիների կարծիքով այդպիսի երկրներից մեկը հենց Հայաստանն է:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը՝ ծագում է հարցը: ՀՀ ԱԳՆ-ից ընդամենը պատասխանել են, որ իրենք նման առաջարկ չեն ստացել, ՀՀ-ի հետ նման հարց չի քննարկվել: Իհարկե, չէին կարող ստանալ, որովհետև իտալական առաջարկը դեռևս ԵՄ որոշման տեսք չի ստացել: Իսկ որ այն կարող է ստանալ՝ կասկած չունեմ, քանի որ G 7-ի (Մեծն յոթնյակի) անդամ Իտալիան նման առաջարկ դժվար թե աներ առանց հիմնավորման: Իսկ հիմնավորման հիմքը պետք է որ կասկած չհարուցի. դա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ փող կորզելու անչափելի ձգտումն է: Եվ, ըստ այդմ, վստահ եմ, որ եթե Հայաստանի իշխանությունը պաշտոնապես նման առաջարկ ստանա, այն անմիջապես կընդունվի: Հիշում եք, չէ՞, որ մի ժամանակ 30 միլիոն եվրոն իր համար լուրջ գումար չէր: Իսկ վերջին տարիներին դրա կեսն էլ է լուրջ գումար՝ երբ դա ստանում է եվրոպացիներից: Ինչ մնում է դեռևս պաշտոնական առաջարկ չլինելուն՝ բյուրոկրատիզմով հայտնի ԵՄ-ն մեկ-երկու օրում որոշում դժվար թե ընդուներ:

Ի դեպ, նախորդ հոդվածներից մեկում՝ երբ մեր երկիրը բնութագրել էի որպես «ճ» կարգի պետություն, աննախադեպ հարձակման էի ենթարկվել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից: Իհարկե, ո՛չ ես և ո՛չ էլ ինձ վրա հարձակվողները չէինք իմանում, որ հենց այդ օրերին Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Պիանտեդոսին նշված նախագիծը պաշտոնապես ներկայացրել էր ԵՄ ՆԳ նախարարների արտահերթ նիստում: Ու որպես այդ նախագծի իրականացման հարմար վայր դիտարկվել էր նաև Հայաստանը: Ընթերցողը կնկատի, որ ցուցակում՝ բացառությամբ Հայաստանի և Չեռնոգորիայի, ինչպես նաև Ուզբեկստանի, մնացածն աֆրիկյան երկրներ են: Թե ինչու է այդ ցանկում մեր երկիրը հայտնվել՝ հասկանալի է: Ենթադրում եմ, որ Ուզբեկստանը ներառվել է, քանի որ ապօրինի միգրանտների շրջանակում բազմաթիվ են նաև միջինասական (կամ Կենտրոնական Ասիայի՝ ինչպես ընդունված է կոչել այժմ) երկրների բնակիչներ:
Բայց հասկանալի չէ Չեռնոգորիան այդտեղ ներառելու հանգամանքը: Որովհետև ապօրինի միգրանտներին Եվրոպայից հեռացնելու դեպքում 2028-ին ԵՄ անդամի վերածվելու Չեռնոգորիան չպետք է ներառվեր այդ ցուցակում: Բայց այդ մտածողության դեպքում Ալբանիան ևս 2023-ին չպետք է համաձայներ իր տարածքում կենտրոններ տեղակայելու առաջարկին, քանի որ նրա անդամության հարցն էլ պետք է լուծվի ավելի վաղ՝ 2027-ին: Երևի այդտեղ ևս դեր է խաղացել փողը, իսկ հետո Իտալիայում որոշել են, որ ավելի ճիշտ կլինի, որ եվրոպական տարածքն ընդհանրապես ազատվի ապօրինի միգրանտներից: Բայց, չգիտես ինչու, բացառություն է արվել Չեռնոգորիայի առումով:

ՀԳ. Ապօրինի միգրանտների պահման արտաքին կենտրոնների (այսպես կոչված՝ «ալբանական մոդելով») ցանցը հատկանշվում է այն հանգամանքով, որ չնայած տեղակայված են Ալբանիայում, բայց այդ կենտրոններում արդարադատությունը գործում է իտալական օրենսդրության ներքո: Այնտեղ աշխատում են իտալացի դատավորներ, սահմանապահներ և բժիշկներ: Ենթադրաբար, ԵՄ ֆինանսավորմամբ գործելու դեպքում՝ եթե իհարկե նման կենտրոն բացվի Հայաստանում, այստեղ կգործեն ԵՄ կանոնները: Ինչը նշանակում է, որ Հայաստանը վերջապես լուրջ քայլ կանի դեպի Եվրոպա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միրզոյանը՝ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի հարցով կառավարության ներկայացուցիչ

Միրզոյանը՝ ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի հարցով կառավարության ներկայացուցիչ Wed, 23 Sep 2026 11:32:31 +0400 Արտաքին գործերի և…

20 րոպե ago

Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում

Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում Wed, 23 Sep 2026 11:30:56 +0400 Թուրքիայի մշակույթի…

21 րոպե ago

Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել

Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել Wed, 23 Sep…

31 րոպե ago

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watch

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին. Human Rights Watch Wed, 23…

35 րոպե ago

«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում

«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում Wed, 23 Sep 2026…

37 րոպե ago

Չափազանց լարված հանդիպում է անցել

Չափազանց լարված հանդիպում է անցել Wed, 23 Sep 2026 11:00:17 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն…

52 րոպե ago