«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ»

«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ»

Thu, 06 Aug 2026 08:05:04 +0400


Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։ Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։

Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:

Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի Sun, 01 Nov 2026 10:47:14 +0400 Հերթական…

19 րոպե ago

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի Sun, 01 Nov 2026 10:30:19 +0400 Հունգարական Հետաքննությունների ազգային…

36 րոպե ago

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է Sun, 01 Nov 2026 10:15:44 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

50 րոպե ago

Պուտինը պատրաստ է երկխոսության

Պուտինը պատրաստ է երկխոսության Sun, 01 Nov 2026 10:00:07 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ…

1 ժամ ago

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման Sun, 01 Nov 2026 09:45:08 +0400 ԱԺ…

1 ժամ ago

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց Sun, 01 Nov 2026 09:29:11 +0400 Գագիկ Սուրենյանի…

2 ժամ ago