Խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը ով է իրականացնելու

Խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը ով է իրականացնելու

Thu, 06 Aug 2026 12:02:40 +0400


Հայաստանի խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կիրականացնի Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը։ Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում նաև Վրաստանում։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Նախագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել էին մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերահսկողության նոր մեխանիզմների ներդրում։

Հակոբյանի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումից հետո կազմակերպվել է համապատասխան մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք արտասահմանյան ընկերություններ։

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի ոլորտում անհրաժեշտ փորձ և նմանատիպ գործունեություն է իրականացնում նաև հարևան Վրաստանում՝ որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։

ՊԵԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ընկերության հետ համագործակցության նպատակն է ներդնել ժամանակակից թվային համակարգեր և ստեղծել արդյունավետ վերահսկողական գործիքներ։

Նրա խոսքով՝ մրցույթի հաղթող կազմակերպությունը պարտավորվել է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները Tue, 24 Nov 2026 10:00:45 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ Tue, 24 Nov 2026 09:45:38 +0400 Նոյեմբերի…

35 րոպե ago

TRIPP-ը չի փոխարինի գործող տրանսպորտային միջանցքներին․ Իրանի ակնարկը՝ Հայաստանին

TRIPP-ը չի փոխարինի գործող տրանսպորտային միջանցքներին․ Իրանի ակնարկը՝ Հայաստանին Tue, 24 Nov 2026 09:30:07 +0400…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական Tue, 24 Nov 2026 09:15:37 +0400 Երեկ՝ առավոտյան, իշխանությունը…

1 ժամ ago

Բռնապետներն ու ժողովրդավարը

Բռնապետներն ու ժողովրդավարը Tue, 24 Nov 2026 09:00:03 +0400 Հայաստանը 1995-ին սահմանադրություն է ընդունել, ապա…

1 ժամ ago

Հայեցի դաստիարակութեան ամրապնդման եւ կրթական գործունէութեան միասնականացման նոր քայլեր

Շաբաթ, 21 Նոյեմբեր 2026-ին, յետմիջօրէի ժամը 2։00-ին, առցանց դրութեամբ գումարուեցաւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ԱՄՆ…

1 ժամ ago