ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

Thu, 06 Aug 2026 12:30:26 +0400


Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժին բացելու հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

​«Այսօրվա դրությամբ տվյալ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացման` խմբ.), ինչպես և Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, բայց որոշակի ժամկետների մասին խոսելը դեռ վաղաժամ է»,-ասել է Մամիևը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վլադիկավկազում ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է հաստատել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետում, հայաստանցի փոխադրողների հետ կապված։ «Վերին Լարսը» Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվում է «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվում է «Բարսելոնա» Fri, 07 Aug 2026 22:00:05 +0400 Ոսկե գնդակ 24-ի…

6 րոպե ago

Փորձ է արվում փոխելու հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը

Փորձ է արվում փոխելու հայ մարդու ինքնաճանաչման հիմքերը Fri, 07 Aug 2026 21:45:42 +0400 Ինքնության…

21 րոպե ago

Մարդկանց վախեցնելու համար տուգանք է վճարել

Մարդկանց վախեցնելու համար տուգանք է վճարել Fri, 07 Aug 2026 21:30:12 +0400 Մեծ Բրիտանիայում 26-ամյա…

36 րոպե ago

Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով»

Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով» Fri, 07 Aug 2026 21:15:38 +0400…

51 րոպե ago

Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ

Յուրի Գագարինը ճաշում էր Անգլիայի թագուհու հետ Fri, 07 Aug 2026 21:00:25 +0400 1961 թվականի…

1 ժամ ago

«Մի ժպտացեք էլի, դրանով ավելի եք մարդկանց հեռացնում ձեզանից», «Էս էլ ծիծաղալու չի, ուրիշ բան արա` լեզու հանի, ականջներդ շարժի». քոմենթներ

«Մի ժպտացեք էլի, դրանով ավելի եք մարդկանց հեռացնում ձեզանից», «Էս էլ ծիծաղալու չի, ուրիշ բան…

1 ժամ ago