Ռեսուրսը սպառված է․ Զալուժնին տագնապ է հնչեցնում

Ռեսուրսը սպառված է․ Զալուժնին տագնապ է հնչեցնում

Thu, 06 Aug 2026 13:30:32 +0400


Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ արդեն օգտագործել է գրեթե բոլոր առկա զենքերը։

Զալուժնիի խոսքով՝ 2026 թվականին ուկրաինական կողմը օգտագործել է իր զենքի գրեթե ամբողջ շարքը, բացառությամբ «Տոմահավկ» թևավոր հրթիռների, միջուկային զենքի, ավիակիրների և ՆԱՏՕ-ի երկրների հետ ծառայության մեջ գտնվող F-35 կործանիչների։

«Ռեսուրսը սպառված է։ Ռուսաստանի Դաշնությունը գտել է այս ամենի դեմ հակազդեցության միջոց», – նշել է նա։

Զալուժնին նաև կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ներկայիս ռազմական դոկտրինը հնացած է և մեծապես հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտեցումների վրա։ Նրա խոսքով՝ դաշինքը պետք է անցնի մարտական ​​նոր չափանիշների։

Ավելին, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը չի բացառել նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը՝ Եվրոպայի հետ տարածքային կապով։

«Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր անվտանգության բլոկ, ամենայն հավանականությամբ՝ Եվրոպայի հետ տարածքային կապով»։ Լիովին նոր», – նշել է Զալուժնին։

Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ արեց արևմտյան գործընկերներին արագացնել բալիստիկ հրթիռները որսալու ունակ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago