Տարօրինակ նամակ․ «Տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես»

Տարօրինակ նամակ․ «Տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես»

Thu, 06 Aug 2026 14:45:30 +0400


Էս մեր քաղաքացիները կրակ են։ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է․ «Խնդիր ենք դրել 2026-2031 թթ.-ին պետությանը վերադարձնել շուրջ 2 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույք», փոխանակ ուրախանան, գրում են․ « Որքան հասկացա ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելն. Է։ Այդ ձևո՞վ է գոյատևելու մեր երկիրը»։ Էս շոգ ու տապին, այդքան ցնցումներից հետո քաղաքացին դեռ կարողանում է մտածել ու սթափ հարցնել՝ այդ ձևո՞վ է գոյատևելու մեր երկիրը։ Զուգահեռ եմ անցկացնում տասնյակ տարիներ առաջ մեր ղեկավարներից մեկի խոսքի հետ։ Երբ նրան բողոքում էին, որ լափել, ապարանքներ են կառուցել, մոտիկ շրջապատում ասել էր․ «Մեր երկրում է կառուցել, հո՞ ուրիշ երկրում չի կառուցել։ Մերն է դա»։ Այսօր նայում եմ այդ մարդու կառուցածին, նա այլևս չկա, որին տիրություն է անում այսօրվա իշխանությունը․․․ Մե՞րն էր չէ՞, երկրից չէր փախցրել։ Հիմա Փաշինյանն ուզում է ժողովրդին համոզել, որ ապօրինի գույք է խլում։ Խլում ես, որ ի՞նչ անես։ Էլի մեր երկրում է, մնալու, չէ՞։ դու նորը ստեղծիր, թե չէ մուկ ու կատու խաղալը ութ տարվա մեջ ոչինչ չի տվել։ Մկներն իրենց տեղում են , կատուները՝ իրենց։ Միայն թե ժողովուրդն է արդեն մտածում՝ էս խաղի վերջում ո՞վ է պանիրը ուտելու։ Քաղաքացին պարզ տեսնում է, որ գույքը, որը մարդու սեփականությունն է և ապօրինի եք համարում, մի ձեռքից անցնում է մյուսին կամ ավելի թանկով վաճառվում է նույն մարդուն։ Եվ պատահական չեն գրում․ «Հանրութլունը 8 տարի սպասում է, ձկների և մկների` շիլիֆովկի պրոցեսին»։ Այսինքն՝ գույքը պետական շրջապտույտ է կատարում, մի քիչ զբոսնում է, հետո նորից վերադառնում նույն հասցեին։ Մեր գույքը, մեր տուն ու տեղը, մեր սուվերեն տարածքները, որ հակառակորդն է խլել, ի տարբերություն դրա, էլ երբեք հետ չեն վերադառնալու։

Փաշինյանը կառավարության նիստում մի տարօրինակ նամակից էր խոսում։ Բայց նամակի մեջ, անկեղծ ասած, ես ոչ մի տարօրինակ բան չտեսա։ Ասում է․ «Այսօր առավոտյան մի տարօրինակ նամակ եմ ստացել, քաղաքացին ասում է, որ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, իր տեղեկություններով, համայնքը նորից ուզում է հատկացնել այն մարդուն, ումից վերցվել է»: Տարօրինակն այլ գրառում է, որ Փաշինյանի էջում տեղադրված է ու տանջված, տառապած մարդու խոսք է․ «Զբաղեցրու՝ մինչև վերջնական դեֆոլտ, տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես»։ Հիմա կասե՞ք ո՞նց է մարդու լեզուն բռնում՝ նման բան ասում։ Այ որ ասեիք՝ ո՜նց է տնտեսությունը մեռցնում, ձեզ կհասկանայի։ Սա՛ է տարօրինակ նամակը։

Թե չէ երեխան մեքենայիս հետևից ջուր լցրեց․․․ Հոգնել ենք հեքիաթներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 16:00:30 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…

29 րոպե ago

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը Thu, 05 Nov 2026 15:57:38 +0400 Latest news…

31 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան Thu, 05 Nov 2026…

34 րոպե ago

Չպիտի Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, կարևոր եմ համարում ընդդիմության հավաքը

Չպիտի Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, կարևոր եմ համարում ընդդիմության հավաքը Thu, 05 Nov 2026…

37 րոպե ago

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400…

44 րոպե ago

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

1 ժամ ago