Թեստ` մտավոր դեգեներատիզմը բացահայտելու համար

Թեստ` մտավոր դեգեներատիզմը բացահայտելու համար

Thu, 06 Aug 2026 15:45:21 +0400


Եւ այսպես, անցկացնենք թեստ՝ մտավոր քաղաքական դեգեներատիզմը կամ «խաղաղասիրական» թուլամտությունը բացահայտելու համար։

Թեստը կոչվում է՝ «Կառուցիր տրամաբանական շղթան»։
…. Թեստի հիմնական նյութը «սիրալիրորեն» ներկայացրել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Սկսենք Հիքմեթ Հաջիևի հրապարակային հայտարարությունների կարճ ժամանակագրությունից՝ «Արևմտյան Ադրբեջան» թեմայի և Անդրկովկասի թաթարների քոչվոր ցեղերի ներկայացուցիչների (այսինքն՝ ադրբեջանցիների) կողմից Հայաստանի բնակեցման վերաբերյալ։
…
2023 թ. մարտի 13- հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմից հետո «Արևմտյան Ադրբեջանի» հարցը դարձել է Ադրբեջանի նոր ռազմավարական նպատակը, աջակցեց «Վերադարձի հայեցակարգին» (այսինքն՝ բնակեցմանը) և պահանջեց, որպեսզի ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում ամրագրվի Փաշինյանի իշխանությունների հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում։
…
2023 թվականի օգոստոսի 2- հայտարարեց, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իրավունք ունի բնակություն հաստատելու Հայաստանում։
…
2023 թվականի աշուն – բազմիցս հայտարարեց, թե ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում իբր մարդու իրավունքների հարց է (թե նա այնտեղ որտեղ մարդկանց տեսավ՝ առանձին հարց է), այլ ոչ թե տարածքային պահանջների։
…
2024 թվականի ընթացքում- կոչ էր անում Հայաստանին սկսել ուղիղ երկխոսություն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և ապահովել Հայաստանում ադրբեջանցիների անվտանգ բնակության երաշխիքներ։
…

2024 թվականի սեպտեմբերի 27 – հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի թույլ տալ ադրբեջանցիների (Անդրկովկասի թաթարների) բնակեցումը Հայաստանում։
…
2025 թվականի մայիսի 21–28 – աջակցեց Հայաստանում Անդրկովկասի թաթարների (ադրբեջանցիների) «բնակեցման իրավունքի» ճանաչման տեղեկատվական արշավին՝ կոչ անելով Հայաստանին սկսել պաշտոնական երկխոսություն նրանց հետ և ապահովել նրանց բնակեցման պայմանները։

Հետագայում այս դրույթները Ադրբեջանի կողմից ներկայացվեցին ՄԱԿ։
…
2025 թվականի հուլիս – ընդգծեց, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ուղեկցվի, Բաքվի կարծիքով, «Արևմտյան Ադրբեջանի» հարցի իրականացման խոչընդոտների վերացմամբ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։
…
Ուշադրություն։ Իսկ հիմա՝ ամենակարևորը.

2026 թվականի օգոստոսի 3-ին արտասահմանյան մամուլին տված հարցազրույցում նույն Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանը առանձնակի գոհունակությամբ ողջունում է Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հայեցակարգը, որն առաջ են տանում Հայաստանում և ողջունում է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ նախաձեռնելու Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։
…
Իսկ հիմա՝ թեստի արդյունքները։

Եթե դուք չտեսաք անմիջական կապը Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի հայտարարության և նրա նախորդ պահանջների միջև, որոնք վերաբերում էին Հայաստանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի ընդունմանը և Հայաստանի տարածքի բնակեցմանը Անդրկովկասի թաթարների քոչվոր ցեղերի ներկայացուցիչներով (ադրբեջանցիներով), ապա դուք կամ կույր եք, կամ քաղաքական դեգեներատ, կամ Հայաստանում գործող պրոթուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչ։ Կամ էլ պարզապես պրոադրբեջանական քարոզչությունից լիարժեք ապուշացած «հպարտ քաղաքացի»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

4 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

5 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

5 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

5 ժամ ago