«Սպիտակ քարավան»․ պոետիկ կինո-առակ՝ ժամանակի հորձանուտում հայտնված մարդու մասին

«Սպիտակ քարավան»․ պոետիկ կինո-առակ՝ ժամանակի հորձանուտում հայտնված մարդու մասին

Thu, 06 Aug 2026 21:00:07 +0400


Սովետական «Սպիտակ քարավան» կինոնկարը շատ մասնագետներ համարում են պոետիկ կինո-առակ։ Այն նկարահանվել է 1963 թվականին, էկրան բարձրացել 64 թվականի փետրվարին։ Ռեժիսորներն են՝ Էլդար Շենգելան եւ Թահմազ Մելիավան։ Պրեմիերայից մի քանի ամիս անց արդեն այս ժապավենը ներկայացվում է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ինչը վկայում է թերեւս այն մասին, թե որքան բարձր է գնահատվել վրացական գեղարվեստական կինոարվեստը ԽՍՀՄ տարածքից դուրս։ Սյուժեն շատ պարզ է։

Ամեն տարի հովիվների քարավանը ոչխարներին քշում է Վրաստանի լեռնային շրջաններից մերձկասպյան տափաստաններ։ Երիտասարդ հովիվ Գելան հերթական անցման ժամանակ հանդիպում է ձկնորսուհի Մարիային։ Նրանց միջեւ ծնվում է զգացմունք։ Սակայն ապագայի նրանց պատկերացումները տարբեր էին։ Գելան ցանկանում է քաղաք գնալ ապրելու, իսկ Մարիան երազում է գյուղական հանգիստ կյանքի մասին։ Այս ներքին կոնֆլիկտն էլ դառնում է կինոնկարի գլխավոր դրամատիկ առանցքը։ «Սպիտակ քարավանը», սակայն, միայն սիրո պատմություն չէ։ Այն բազմաշերտ ստեղծագործություն է, որում ավանդական սյուժեն դառնում է փիլիսոփայական մտորումների առիթ, մտորումներ, որոնք վերաբերում են ժամանակին, հիշողությանն ու փոփոխությունների անխուսափելիությանը։ Սպիտակ քարավանն այս դեպքում կյանքի՝ դարերով հաստատված ռիթմն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Թվում է, թե նրա շարժումն անվերջ է։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ ունի ավանդույթների եւ մոդեռնիզացիայի հակադրումը։ Ավագ սերնդի համար հովվությունը ոչ թե աշխատանք է, այլ՝ կենսաձեւ, որը հիմնված է բնության, աշխատանքի եւ ընտանեկան ավանդույթների հանդեպ խորը հարգանքի վրա։ Գելայի համար, սակայն, այդ աշխարհն այլեւս միակ հնարավոր տարբերակը չէ, որտեղ կարող է կառուցել իր կյանքը։ Նա երազում է քաղաքի մասին։ Ու դա կարելի է համարել 60-ականների սկզբի երիտասարդության հիմնական երազանքը, երբ կա ձգտում նոր հնարավորությունների, կրթության, սոցիալական այլ իրականության հանդեպ։ Ֆիլմն արտաքին դինամիկա չունի։ Նրա դանդաղահոս ռիթմը գրեթե հայեցողականության է տրամադրում մարդուն, եւ ֆիլմը դառնում է կինո-պոետիկա։ Թերեւս, այդ նոստալգիկ պոետիկան է նաեւ, որը ֆիլմը, վաթսուն տարի անց էկրան բարձրանալուց, դեռ դիտարժան է դարձնում մեր օրերում։ Հատկապես որ հարցերը, որոնք առաջադրված են կինոնկարում, արդիական են նաեւ այսօր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահի պաշտոնում առաջին անգամ Սերբիայում է․ ինչ է սպասվում

Նախագահի պաշտոնում առաջին անգամ Սերբիայում է․ ինչ է սպասվում Sat, 08 Aug 2026 10:30:00 +0400…

10 րոպե ago

Սպասվում է լուրջ փոփոխություն․ Սև ծովից մոտենում է ցիկլոն

Սպասվում է լուրջ փոփոխություն․ Սև ծովից մոտենում է ցիկլոն Sat, 08 Aug 2026 10:29:18 +0400…

11 րոպե ago

Ադրբեջանն աջակցել է Վրաստանին․ հայտարարություն

Ադրբեջանն աջակցել է Վրաստանին․ հայտարարություն Sat, 08 Aug 2026 10:21:05 +0400 Ադրբեջանը վերահաստատել է իր…

19 րոպե ago

«Հրապարակ». Հնարավոր է նաեւ, որ նույնիսկ շատ սուր իրադարձությունները չվերածվեն համաժողովրդական շարժման

«Հրապարակ». Հնարավոր է նաեւ, որ նույնիսկ շատ սուր իրադարձությունները չվերածվեն համաժողովրդական շարժման Sat, 08 Aug…

25 րոպե ago

Ռուսաստանը հիմա էլ մտադիր է բռնակցել նաև Հարավային Օսիա՞ն

Ռուսաստանը հիմա էլ մտադիր է բռնակցել նաև Հարավային Օսիա՞ն Sat, 08 Aug 2026 10:00:02 +0400…

40 րոպե ago

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը Sat, 08 Aug 2026…

46 րոպե ago