Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ

Վտանգավոր շրջադարձ՝ հայոց պատմության մեջ․ Ամստերդամ

Thu, 06 Aug 2026 21:28:42 +0400


Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր։

Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնում է դատարանի առջև․․․
Սա շարքային դատական նիստ չէ, պարզապես հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են Եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։

Պետության նմանօրինակ կոպիտ միջամտությունը կրոնական կյանքին ոչ միայն արհամարհում է արդար դատաքննության և կրոնական ազատությունների միջազգային չափանիշները, այլև կործանարար նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար:
Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հայոց Կաթողիկոսությունը դարեր ի վեր եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։ Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը։

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա։ Այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման Sat, 29 Aug 2026 12:30:15 +0400…

2 րոպե ago

Լենա Նանուշյանը նորից նշանակվեց փոխնախարար

Լենա Նանուշյանը նորից նշանակվեց փոխնախարար Sat, 29 Aug 2026 12:18:23 +0400 Առողջապահության փոխնախարարներ Լևոն Հակոբյանն…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Լոռու մարզպետը պատասխանեց, բայց հարցերը մնացին անպատասխան

«Հրապարակ»․ Լոռու մարզպետը պատասխանեց, բայց հարցերը մնացին անպատասխան Sat, 29 Aug 2026 12:15:17 +0400 Ի…

17 րոպե ago

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է Sat, 29 Aug 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին Sat, 29 Aug 2026 11:45:54 +0400 Վերջին…

46 րոպե ago

Վերանշանակումներ Կառավարությունում

Վերանշանակումներ Կառավարությունում Sat, 29 Aug 2026 11:38:17 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են…

54 րոպե ago