Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է…

Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է…

Fri, 07 Aug 2026 00:15:31 +0400


Սակայն ի՞նչ տարբերություն Ամենայն Հայոց կաթողիկոս կլինի, թե հայազգի բարերար, պատերազմում իր կյանքը վտանգած հերոս կլինի, թե հայրենիքի համար կռված գեներալ կամ ՀՀ նախկին նախագահ: Սրանք ոչ որևէ մեկի վաստակն են գնահատում (որովհետև իրենք պետությանը երբևէ որևէ ծառայություն չեն մատուցել), ոչ անցած ճանապարհը (որովհետև իրենց ուղին սկսվում է 2018-ից), ոչ տարիքն են հաշվի առնում (որովհետև իրենց թվում է իրենք չեն ծերանալու, ուստի 80-ամյա նախկին նախագահին կարող են «մեռելի զդաչի» ասել)… Բարբարոս ցեղի, ամեն ծիլ ու ծաղիկ ոչնչացնող մորեխների, ամենակուլ հրեշների նման ավերում, հողին են հավասարեցնում ամեն ինչ:

Մոռացե՞լ եք` նոր էին իշխանություն վերցրել, սկսեցին նախկինների դեմ արշավը և քրեական գործեր հարուցեցին սկզբում նախկին նախագահների նկատմամբ: Հազիվ մեկ տարի էին կառավարել, երբ Արցախի նախկին երկու նախագահները` պատկառելի տարիքի մարդիկ` Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը (19-ի ամռանը) անձամբ եկան դատարան, որ երաշխավորեն և Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեն: Այդ օրն արդեն հասկանալի էր` իշխանության են եկել ոչ մի սրբություն չունեցող մարդիկ…

Իսկ քանի՜ ամիս կալանավորված պահեցին գեներալ Մանվելին, Սև հովազ ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանին, Արցախի ՕԲ հրամանատար Միքայել Արզումանյանին…այսօր կալանավայրում է լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը, հետախուզում է հայտարարված Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ…Բոլորն անհիմն, անապացույց, շինծու գործերով: Այնքան շինծու, որ անգամ Նիկոլի նշանակած դատավորները հաճախ չեն կարողանում մեղադրական դատավճիռ կայացնել:

Քանի տարի են դատարան տարել-բերել Սերժ Սարգսյանին, տարբեր փուլերում տարբեր պաշտոններ զբաղեցրած, պետությանը ծառայած, վաստակ ունեցող մարդկանց: Չխնայեցին անգամ իրենց տուն ու տեղը կորցրած արցախցիներին, որոնց նկատմամբ տասնյակ փուչ գործեր հարուցեցին, քաշքշուկների մեջ գցեցին:

Իսկ Բագրատ և Արշակ սրբազանների հետապնդումնե՞րը. հորինված, վերժխնդրությունից ծնված գործեր: Հիմա էլ ականատես ենք լինում, թե ինչ անմարդկային հաշվեհարդար են տեսնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մարդ ուղղակի նողկում է այն չարության, ատելության, լկտիության աստիճանից, որով 70-ամյա մարդու հանդեպ վարվում է այս իշխանությունը: Ի վերջո, անգամ ապօրինությունը պետք է ինչ որ սահմանների ու տրամաբանության մեջ տեղավորվի:

Ինձ թվում էր, մեր օրերի ամենամեծ ողբերգությունը Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն են, ճաղերի հետևում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց եթե դա օտար դահճի, արևելյան մի բռնակալի ձեռքի գործն է, ապա ի՞նչ անուն տաս հայի ազգանունով մեկի գործած այս չարագործություններին:

Ինչո՞վ բացատրես Արեգնազ Մանուկյանի ու Ավետիք Չալաբյանի կալանքը, Վեհափառի ու եպիսկոպոսների դատավարությունը, Ծառուկյանի սեփականությունը հոշոտելու, խլելու այս բարբարոսությունը…

Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

35 րոպե ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

50 րոպե ago

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

1 ժամ ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

1 ժամ ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

2 ժամ ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

2 ժամ ago