Ո՛չ հողն եք սիրում, ո՛չ արժանապատվություն ունեք

Ո՛չ հողն եք սիրում, ո՛չ արժանապատվություն ունեք

Fri, 07 Aug 2026 09:00:21 +0400


Ութ տարին բավական մեծ ժամանակ էր՝ հասունանալու, լրջանալու, պետական գործիչներ դառնալու եւ պետականամետ որոշումներ կայացնելու համար: Իսկ դա նախեւառաջ նշանակում է առաջնորդվել քո պետության ու ժողովրդի շահերով, 10 չափել` մեկ կտրել, մտածել սեփական հայտարարություններիդ եւ քայլերիդ հետեւանքների մասին: Ի վերջո, այդ քայլերի ու խոսքերի հետեւանքները մենք՝ բոլորս, մեր մաշկի վրա զգացել ենք այս 8 տարիների ընթացքում, եւ ժամանակն է, որ դա գիտակցեն նաեւ իշխող ուժն ու նրա առաջնորդը:

Բայց, ինչպես տեսնում ենք, այս ուժի պարագայում ավելանում են մանիպուլյացիաների, պոպուլիզմի, մանեւրելու ունակությունները, այլ ոչ թե պետություն կառավարելու հմտությունները: Մենք տասնյակ, հարյուրավոր նման քայլեր ու հայտարարություններ ենք տեսել այս տարիներին, որոնց հետեւանքներն աղետալի են եղել մեր եւ մեր պետության համար, բայց այս ուժի մեկ այլ ֆենոմենալ հատկությունն էլ այն է, որ երբեք չի խոստովանում իր սխալները, երբեք ներողություն չի խնդրում եւ չի գիտակցում իր գործած ավերածությունների չափերը: Ճիշտ հակառակը` ամենաաղետալի արդյունքն անգամ փորձում է որպես մեծ հաջողություն ու ձեռքբերում ներկայացնել, ինչը, ի դեպ, ավելի շատ է զայրացնում մարդկանց․ եթե գոնե երբեմն գիտակցեին ու ընդունեին իրենց սխալները, այսքան մեծ չէր լինի իրենց հանդեպ մերժումը, ու հասարակությունն էլ կկարողանար ինչ-որ բաներ ներել: Բայց դատելով նրանց վարքագծից, որոշել են «ատկազով» շարունակել` չընդունել, որ սխալներ, վրիպումներ, անթույլատրելի անփութություն են դրսեւորել մեր պետության եւ մեր ազգի նկատմամբ: Ու նաեւ դա է պատճառը, որ ՔՊ-ական պատգամավորուհին հայտարարում է․ «Նշեք գեթ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից»:

Սկսենք նրանից, որ դուք՝ ինքներդ չգիտեք, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը, որովհետեւ որտեղ Ալիեւը մատը դնում է, արագորեն գտնում եք մի քարտեզ, մի թուղթ, որով այն ճանաչում եք ադրբեջանական: Բացի թութակի պես «29 հազար 740 քառակուսի կիլոմետր» արտահայտությունը կրկնելուց, ոչ մի ուրիշ նկարագրություն չունեք Հայաստանի մասին, եւ հիմա` Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի ու Ներքին հանդի, Կիրանցի ու Շուռնուխի, Գորիս-Կապան մայրուղու հանձնված տարածքներով հաստատ ձեր նշած թիվն էլ է էականորեն նվազել: Բայց դուք ո՛չ չափագրում եք ՀՀ տարածքը, ո՛չ տարբեր բնակավայրերի քարտեզն եք գծում, սպասում եք, թե ձեր «պապան»` Ալիեւ էֆենդին ինչ կասի` որ տարածքի նկատմամբ նոր հավակնություններ կդրսեւորի, որպեսզի շուտափույթ զիջեք: Որովհետեւ այս հողը ձեզ համար թանկ չէ, այս երկիրը ձեզ համար խոպան է, դուք այստեղ հայտնվել եք փող աշխատելու, հանրային միջոցները վատնելու, ինչպես ասում են` կյանքը վայելելու համար: Ընդ որում` այնքան ժամանակ, ինչքան ձեզ թույլ կտան մեր թշնամիները եւ նախախնամությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նավթատար լցանավ են ձերբակալել

Նավթատար լցանավ են ձերբակալել Tue, 13 Oct 2026 20:00:17 +0400 Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում…

15 րոպե ago

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը…

30 րոպե ago

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400 ԱՄՆ նախագահ…

44 րոպե ago

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան

Ինչ է սպասվում այսօր. ինչ հանդիպումներ կան Tue, 13 Oct 2026 19:18:53 +0400 Եվրոպական ֆուտբոլի…

56 րոպե ago

Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել

Մերիդյանին էնպիսի փողեր են տվել, որ այդ գնով կարելի էր նոր շենք կառուցել Tue, 13…

60 րոպե ago

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին Tue, 13 Oct 2026 19:00:49…

1 ժամ ago