Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ

Քրիստոսն ի՛նքն էլ կանգնեց մարդկային դատարանի առաջ

Fri, 07 Aug 2026 13:15:43 +0400


Երբ հոգևոր առաջնորդին տեսնում ենք դատարանում, մեր հուզական աշխարհում ինչ-որ բան փոխվում է։ Գուցե որովհետև նրան պատկերացնում ենք որպես երկրային կյանքից վեր կանգնած մեկի։ Բայց քրիստոնեությունն ի՛նքն է մեզ տալիս ամենահզոր օրինակը, որ դա այդպես չէ։

Քրիստոսն Ի՛նքը կանգնեց մարդկային դատարանի առաջ։ Նրան դատեցին և դատապարտեցին։ Բայց այդ դատավճիռը չդարձրեց Նրան մեղավոր և չփոխեց Նրա հոգևոր էությունը։

Ահա այստեղ է կարևոր տարբերությունը․ դատարանի առաջ կանգնելը դեռ չի նշանակում մեղավոր լինել, իսկ դատվելը դեռ չի նշանակում, որ դատաստանն արդար է։

Հոգևոր առաջնորդը նույնպես մարդ է։ Նա կարող է հայտնվել դատարանի առաջ, կարող է անարդար դատվել։ Բայց այդ պահին ավելի կարևոր է դառնում ոչ միայն այն, թե ինչ են ասում նրա մասին, այլև՝ ինչպես է նա իրեն պահում այդ փորձության մեջ։
Եվ այստեղ մեր աչքի առաջ արդեն ունենք մեր իսկ հոգևորականների օրինակը՝ ինչպես իրենց պահեցին դատապարտված մեր Սրբազանները։ Նրանց պահվածքի մեջ տեսանք այն, ինչի մասին խոսում է քրիստոնեական հավատքը՝ արժանապատվություն, համբերություն, հավատ։ Նրանք չկորցրին հոգևոր արժեքները նույնիսկ ծանր փորձության պահին։
Գուցե հենց սա է հոգևոր առաջնորդի իրական ուժը։

Ոչ թե այն, որ նա երբեք չի հայտնվում դատարանի առաջ, այլ այն, որ դատարանի առաջ կանգնելիս չի կորցնում իրեն։
Քրիստոսը դատվեց մարդկանց կողմից, բայց չկորցրեց ճշմարտությունը։

Ուրեմն մենք էլ չպետք է մարդուն չափենք միայն նրան տրված դատավճռով։ Պետք է նայենք նրան, թե ինչ է մնում հոգևոր մարդու մեջ, երբ նրա առաջ փակվում են բոլոր հեշտ ճանապարհները։ Հոգևոր արժեքները հենց այդ պահին են երևում։

Եվ գուցե սա՛ է Քրիստոսի օրինակի ամենախոր դասը․
մարդկային դատաստանը կարող է դատել մարդուն, բայց չի կարող որոշել նրա ճշմարտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400 Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու…

7 րոպե ago

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Mon, 02 Nov 2026 18:59:19 +0400 Դեռ 7…

9 րոպե ago

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել

Ավագ դպրոցի 4 դասագիրք չի տպագրվել Mon, 02 Nov 2026 18:45:46 +0400 Դեռ ուսումնական տարվա…

22 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Mon, 02 Nov…

31 րոպե ago

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ Mon, 02 Nov 2026 18:30:29 +0400 ՌԴ…

38 րոպե ago

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս…

49 րոպե ago