Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Fri, 07 Aug 2026 14:00:13 +0400


Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը գրում է․

«Այսօր Հայաստանի դատարանում քննվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։ Այս գործընթացը ստիպում է հիշել պատմության այն էջերը, երբ դատարանը դադարում էր արդարադատության վայր լինելուց և վերածվում քաղաքական բեմի։

1930-ականների Խորհրդային Միությունում Շախտիի, «Արդյունաբերական կուսակցության», Մենշևիկների գործերը և հատկապես 1936–1938 թթ. Մոսկվայի ցուցադրական դատավարությունները կառուցվում էին մի տրամաբանությամբ, որտեղ մեղադրանքը հաճախ նախորդում էր ապացույցին, իսկ դատավարությունը՝ նախապես ձևավորված քաղաքական պատմության հաստատմանը։ Դրանք պարզապես դատական նիստեր չէին․ դրանք հանրության համար կազմակերպված քաղաքական ներկայացումներ էին։

Այսօրվա Հայաստանը, իհարկե, Խորհրդային Միությունը չէ, և պատմական այդ օրինակների հետ ուղղակի նույնացումը ճիշտ չէ։ Սակայն պատմությունը զգուշացնում է. ցուցադրական դատավարությունը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ դատարանի դահլիճում դերասաններ են հայտնվում, այլ այն ժամանակ, երբ դատական գործընթացը սկսում է ծառայել նախապես ձևավորված մեղավորի կերպարի հաստատմանը։

Ուստի այսօր վճռորոշ հարցերն են՝ արդյո՞ք մեղադրանքը հիմնված է իրական և ապացուցված արարքի վրա, արդյո՞ք դատարանը անկախ և անաչառ է, և արդյո՞ք քրեական իրավունքը չի օգտագործվում Հայ Եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու համար։

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունը և երաշխավորում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
Այսօր քննության է ոչ միայն Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը։ Քննության է դրված նաև՝ արդյո՞ք 2026 թվականի Հայաստանի դատարանն արդարադատության վայր է, թե՞ քաղաքական բեմ։

Եթե մեղադրանքը հիմնավոր է՝ թող ապացույցները խոսեն։ Եթե ոչ՝ թող դատարանը չվախենա արդարացնելուց։

Դատարանի պարտականությունը իշխանությանը հաճոյանալը չէ։ Դատարանի պարտականությունն արդարադատությունն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Mon, 21 Sep 2026 13:58:36 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

8 րոպե ago

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում Mon, 21 Sep 2026 13:45:55 +0400 Օրեր առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքում…

21 րոպե ago

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել Mon, 21 Sep 2026 13:30:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

36 րոպե ago

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց Mon, 21 Sep 2026…

51 րոպե ago

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում Mon, 21 Sep 2026 13:04:45 +0400 Գրել էինք,…

1 ժամ ago

Վեհափառը Եռաբլուրում խոսեց

Վեհափառը Եռաբլուրում խոսեց Mon, 21 Sep 2026 12:58:57 +0400 Latest news from Secure News Portal…

1 ժամ ago