Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Fri, 07 Aug 2026 15:00:21 +0400


Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հավաք անցկացնող UFC-ի հայ աստղ Արման Ծառուկյանը կարճ հարցազրույց է ունեցել սպորտային համալիրի մեդիա բաժնի հետ, որի ընթացքում խոսել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մարզումների պայմանների, առաջիկա անելիքների և այլ թեմաների մասին։

«Ես վերջին անգամ վեց տարի առաջ եմ եղել այստեղ՝ Ծաղկաձորի սպորտ բազայում։ Իմ ընկեր Արսեն Հարությունյանի հրավերով եմ հավաք անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ: Վեց տարվա մեջ շատ բան է փոխվել՝ ռեստորանը, լողավազանը, հյուրանոցի համարները: Ամեն ինչ հրաշալի է․ Մարզադահլիճները մաքուր են, գեղեցիկ ու ընդարձակ: Ամենակարևորն այն է, որ անտառի մեջ է ու մարդ չկա: Քաղաքում, երբ մարզվում ես, էներգիա ես ծախսում մարդկանց հետ շփվելու, լուսանկարվելու վրա, իսկ այստեղ հարմար է միայն մարզումների վրա կենտրոնանալու համար:

Հայաստանում առաջին հերթին սիրում եմ սնունդը։ Այստեղ` Ծաղկաձորում շատ կարևոր է օդը, քանի որ մենք ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա ենք: Դա շատ կարևոր է շնչառության համար: Երևանում ավելի հեշտ է մարզվելը, բայց այստեղի դժվար պարապմունքները լավ արդյունք են տալիս»,-նշել է Արման Ծառուկյանը:

Ծառուկյանն ասել է, որ Ծաղկաձորում ըմբիշների հետ է մարզվում, բայց իր 10 հոգանոց թիմը նույնպես այստեղ է։ «Շաբաթական երկու անգամ ըմբշամարտով ենք զբաղվում, մյուս օրերին՝ բոքս, քիքբոքսինգ, գրեփլինգ: Ըմբիշները լավ տեխնիկաներ են սովորեցնում, որոնք կարող են օգնել ինձ»,-ասել է հայ մարզիկը:

Անդրադառնալով Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցությանը Ծառուկյանը նշել է․
«Տեղեկությունը, թե մասնակցելու են Օլիմպիական խաղերին, ճիշտ չէ։ Իմ հիմնական ուղղությունը MMA-ն է: Ես ուզում եմ UFC-ում բոլոր ռեկորդները սահմանել, հետո նոր թողնել սպորտը: Դրանից հետո արդեն ուզում եմ վայելել կյանքը»:

Հարցին, թե ե՞րբ Արման Ծառուկյանին երկրպագուները կտեսնեն UFC չեմպիոնական գոտիով, հայ մարտիկը պատասխանել է․

«Հիմա նպատակս BMF տիտղոսն է, որից հետո՝ արդեն չեմպիոնական տիտղոսը: Տիտղոսային մենամարտը երևի կլինի հունվարին կամ դեկտեմբերի վերջին: Չարլզ Օլիվերայի դեմ մենամարտը հնարավոր է կայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC BMF տիտղոսի համար»,-ասել է Ծառուկյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել

Breaking Bad սերիալի դերասանն ինքնասպան է եղել Tue, 13 Oct 2026 20:30:51 +0400 34 տարեկանում…

3 րոպե ago

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն

2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք էր Նիկոլի նկարով ՔՊ-ի քարոզչական պաստառը տանը կախելուն Tue, 13…

19 րոպե ago

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը

Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը Tue, 13 Oct 2026…

22 րոպե ago

Նավթատար լցանավ են ձերբակալել

Նավթատար լցանավ են ձերբակալել Tue, 13 Oct 2026 20:00:17 +0400 Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում…

34 րոպե ago

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը…

49 րոպե ago

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Ուզում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Tue, 13 Oct 2026 19:30:32 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago