«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել

«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել

Sat, 08 Aug 2026 08:05:54 +0400


Կառավարության՝ հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 մլրդ պարգեւավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, պարգեւատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին՝ հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Նախորդ տխուր փորձը հաշվի առնելով, կառավարության վերին օղակներում հույժ գաղտնիության պայմաններում են պարգեւավճարները սահմանում:

Հիշենք, որ անցած տարեվերջին միլիոնավոր պարգեւավճարների ֆոնդը պետական համակարգում բաշխվեց խիստ անհամաչափ, Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան յուրայինները երկնիշ թվով միլիոններ ստացան, իսկ, այսպես կոչված, «բանվոր դասակարգին» գրոշներ տրամադրեցին, ինչը պետական գերատեսչություններում գզվռտոցի առիթ դարձավ, որոշ տեղերում լեզվակռիվը վերաճել էր ընդհուպ ձեռնամարտի։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախարարությունների եւ վարչությունների գլխավոր հաշվապահներին այս անգամ մեկուսացրել են պարգեւավճարների բաշխման գործընթացից, փողի հաշվարկն ու բաշխումն արվում են ամենավերին օղակներում: Բացի այդ, աշխատակազմը խիստ զգուշացվել է, որ ոչ մեկը ոչ մեկին չպետք է ասի իր պարգեւավճարի չափը, հակառակ դեպքում ազատման դիմումներ կգրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

10 րոպե ago

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

25 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

40 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

56 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

1 ժամ ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

1 ժամ ago