Հուզիչ տեսարան, որ մեր անզորության մասին է վկայում

Հուզիչ տեսարան, որ մեր անզորության մասին է վկայում

Sat, 08 Aug 2026 09:00:39 +0400


Իհարկե, հուզիչ տեսարան էր ե՛ւ Վեհափառին Մայր Աթոռից մինչեւ դատարան ուղեկցող երթը, ե՛ւ Սուրբ ու անմահ պատարագի Հիշատակի հատվածի երգեցողությունը ճանապարհին, ե՛ւ նիստից հետո Մայր Աթոռում միասնական աղոթքը, ե՛ւ այն ցնծությունը, որով մարդիկ դիմավորեցին դատավորի ինքնաբացարկն ու այդ գործի քննությունից հրաժարվելը: Սիրուն, հայեցի բան կար այդ տեսարանների մեջ, սեփական ինքնությունը, հավատքը պահպանելուն ուղղված ջանք, որն այնքան քիչ ենք տեսնում վերջին տարիներին: Բայց այդ տեսարանների մեջ նաեւ մի շատ ցավալի բան կար` հայ մարդն իր ինքնությունը փորձում է պաշտպանել ոչ թե օտարի, թշնամու ոտնձգություններից, այլ սեփական, իր իսկ ձեռքով ձեւավորած իշխանությունից: Ոչ թե ասպատակող թուրքն ու արաբն են հարձակվել մեր Եկեղեցու, մեր ինքնության, մեր արժեքային համակարգի, մեր հոգեւոր առաջնորդի վրա, այլ մեր սեփական` հայկական իշխանությունը` իր իրավապահներով, իր ժանդարմերիայով, պատժիչ համակարգով: Դրա համար են մարդիկ այս օրերին համատարած հայտարարում, որ սա աննախադեպ, աններելի, պատմության մեջ առաջին անգամ եւ որեւէ երկրում չպատահած հաշվեհարդար է, ամոթալի իրողություն, ամոթի օր:

Բայց այս տեսարանների մեջ նաեւ ահավոր խեղճություն կար, նվաստացման ու անզորության արձանագրում: Մենք` հայերս, չենք կարողանում «չհայերի» դեմն առնել, նրանց դժոխային ծրագրերը տապալել, մեր արժեքներն ու ինքնությունն այնքան անառիկ դարձնել, որ մի խումբ մարդիկ, վստահ եմ` հանրության փոքրամասնությունը, որոշում են բոլորիս ճակատագիրը, վտանգում են մեր երկիրը, դատում են մեր Եկեղեցին, մեր ձեռքից խլում են մեր սրբությունները, մեր երկրի դարպասները բացում են թշնամու առաջ: Հանրության տգետ, չքավոր, ցածր ինքնագիտակցություն ունեցող մի խավ որոշում է մեր` կրթվածներիս, քրիստոնյաներիս, հայրենիքը սիրողներիս ապագան: Այդ խավն է իշխանության պահում մեր ապագան վտանգող, մեզ վնասներ ու վտանգներ բերող իշխանատենչ այս խմբակին, որը ոչ մի սրբություն չունի` ո՛չ կրոնական, ո՛չ ազգային, ո՛չ արժեհամակարգային:

Այս խեղճության ու անզորության դրսեւորումները, ի դեպ, ամենուր աչք են զարնում` անգամ Ազգային ժողովում, որտեղ պարտվածների խմբակը հոխորտում է, իսկ ընդդիմադիրներն արդարանում են: Սոցցանցերում` որտեղ ֆեյքերը, նիկոլապաշտները հարձակվում են, իսկ գրագետ ու հայրենատեր մարդիկ` նահանջում, լռում: Այդ խեղճության ու անզորության դրսեւորումն են անգամ մեքենաների այն խմբակային ազդանշանները, որով ամեն օր ուղեկցում են Նիկոլ Փաշինյանի շարասյունը երեւանցի վարորդները` դրանով հայտնելով իրենց բացասական վերաբերմունքը նրա պաշտոնավարման նկատմամբ, բայցեւ արձանագրելով իրենց անկարողությունը` նրան այդ պաշտոնից հեռացնելու հարցում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում Mon, 31 Aug 2026 10:00:02…

17 րոպե ago

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Mon, 31 Aug 2026 09:30:48 +0400 ԱՄՆ-ն հարվածներ…

46 րոպե ago

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ Mon, 31 Aug 2026 09:00:36 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային…

1 ժամ ago

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

10 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

11 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

11 ժամ ago