Ինքնաբացարկ հայտնած դատավորին կպատժե՞ն

Ինքնաբացարկ հայտնած դատավորին կպատժե՞ն

Sat, 08 Aug 2026 16:45:45 +0400


Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու էր դատավոր Հակոբ Մանուկյանը, որը, սակայն, ինքնաբացարկ հայտնեց:

Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում էր դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։

«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին, չնայած իրավական առումով կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ արտոնագիր ստացած փաստաբաններ դատախազ և դատավոր են աշխատում»,- մանրամասնեց նա: Տ

եղի ունեցածից հետո լուրեր են շրջանառվում, որ դատավոր Հակոբ Մանուկյանին նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասաց. «Եթե իշխանությունը ցանկանում է ճնշել դատական իշխանությունն, ապա պատրաստ է անել ամեն ինչ: Կարգապահակապ վարույթի ասպեկտը պետք է փնտրենք դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեջ։ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ դատավորը ի թիվս այլ երևույթների, այդ թվում կանխակալ վերաբերմունքի պարագայում, խոսքը քննվող վարույթի շրջանակներում կարող է լինել ցանկացած անձի մասին, կարող է ինքնաբացարկ հայտնել։ Դատավոր Հակոբ Մանուկյանը մի բան է հստակ արձանագրել իր ինքնաբացարկի մեջ: Նա ասել է, որ ինքը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետնորդ է, ավելին՝ ոչ միայն հավատում է եկեղեցուն, այլև պահում է եկեղեցական ողջ խորհուրդը։ Այս պարագայում դատավորը ունի դրական վերաբերմունք Վեհափառի հանդեպ: Ուստի դատավորը շատ հանգիստ կարող է ինքնաբացարկ հայտնել: Չափանիշները երկուսն են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Դատավորն ընդգծել է, որ ունի սուբյեկտիվ մոտեցում վեհափառի հանդեպ: Եթե անաչառ դիտորդին հարցնենք կանխակա՞լ է արդյոք դատավորի վերաբերմունքը, եթե հավատացյալ է, Հայ առաքելական եկեղեցու հետնորդ է, և դատում են վեհափառին, պատասխանը կլինի շատ պարզ։ Դատավորը համարել է, որ խնդիր է այս պարագայում գործը քննելը, հետևաբար ամեն բան արվել է օրենքի սահմաններում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

5 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

6 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

6 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

6 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago