«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից

«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից

Sat, 08 Aug 2026 17:40:59 +0400


Այսօր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նա կասկածվում է 2023 թվականին Ս․Վ․-ի սպանությունը պատվիրելու մեջ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ Է․Ծ․-ն (Էմմա Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի դուստրը), անձնական հարաբերություններ է ունեցել Ս․Վ․-ի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Վրեժխնդիր լինելու շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակցին։
Աբրահամյանը ձերբակալվել է՝ կալանքի հարցը դատարան ներկայացնելու նպատակով։

Մեզ նոր տեղեկություններ են հասել ենթադրյալ սպանության գործի վերաբերյալ։

Այսպիսով, խոսքը 2023 թվականին սպանված Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանության դեպքի մասին է։ Վերջինիս սպանելու համար մեղադրանք է առաջադրված Աբրահամյանների մտերիմ Գեղամ Հակոբյանին։ Նրա վերաբերյալ քրեական գործը 2024 թվականից դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Քանի որ վերջինիս դատավորի լիազորությունները կասեցված են, գործը վերամակագրվել է մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ այն դատաքննության փուլում է։ Գեղամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։

Վերջինիս փաստաբան Վահագն Բաբայանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ առնչություն ունի այդ դեպքի հետ Արգամ Աբրահամյանը։ Նա նշեց՝ ոչ մի, փաստեր չկան։ Իսկ ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, ասաց՝ չեն ընդունում մեղադրանքը, Գեղամ Հակոբյանը սպանություն չի կատարել։

«Ճիշտն ասած՝ տեղեկությունն չունեմ, թե ՔԿ-ն ինչ տեղեկություն ունի, նման փաստեր գոյություն չունի։ Իմ տեղեկություններով՝ այդ բոլոր անձինք էլ հարցաքննվել էին, բայց թե ինչն է պատճառը նման բանի, ես չեմ պատկերացնում, ինչի՞ են նման բան գրել, ի՞նչ տվյալ ունեն եւ ինչ պիտի ստուգեն։ Սովորաբար լինում է, որ դատական ակտ է լինում, այդ ժամանակ են գրում «բացահայտվել» է։ Դատաքննություն է գնում, լուրջ հարցեր կան․ խնդիրներ կան, որեւէ ուղղակի ապացույց, որ ինչ-որ մեկը տեսել է, որ մեկը սպանել է, ասում է, նման ապացույցներ չկան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո Tue, 11…

5 ժամ ago

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue,…

7 ժամ ago

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը Mon, 10 Aug 2026 23:45:44 +0400 Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում…

7 ժամ ago

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

7 ժամ ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

7 ժամ ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

7 ժամ ago