«Եթե TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, Ադրբեջանն ի՞նչ կապ ունի»

«Եթե TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, Ադրբեջանն ի՞նչ կապ ունի»

Mon, 10 Aug 2026 14:43:23 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կասկածի տակ է դրել իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է։

Լրագրողի հարցին, թե իշխանության ներկայացուցիչները նախագիծը ներկայացնում են որպես հայ-ամերիկյան նախաձեռնություն, Խաչատրյանը հակադարձել է՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի ներգրավվածության վրա։

Նրա խոսքով՝ եթե նախագիծն իսկապես միայն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաձեռնություն է, ապա անհասկանալի է, թե ինչու է դրա շուրջ քննարկում տեղի ունենում նաև Բաքվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ։

Խաչատրյանը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի համար ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վաճառքի, ինչպես նաև շուրջ 9 միլիարդ դոլարի ներդրման շրջանակում հնարավոր փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցերը։ Մինչդեռ, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի հետ քննարկումների ժամանակ առանցքային թեմաներից մեկը եղել է հենց TRIPP-ը։

Խաչատրյանի գնահատմամբ՝ այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ նախագիծը միայն հայ-ամերիկյան ձևաչափով չի սահմանափակվում։

«Չպետք է փորձել ակնհայտը քողարկել։ Եթե Ադրբեջանը ներգրավված է քննարկումներում, ապա TRIPP-ը չի կարող ներկայացվել բացառապես որպես հայ-ամերիկյան նախագիծ»,– նշել է պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինացիները սպանել են Ժիրինովսկու նախկին օգնականին

Ուկրաինացիները սպանել են Ժիրինովսկու նախկին օգնականին Tue, 01 Sep 2026 10:00:45 +0400 Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության…

4 րոպե ago

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկն է ազդարարում

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկն է ազդարարում Tue, 01 Sep 2026 09:59:24 +0400…

5 րոպե ago

Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում

Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում Tue, 01 Sep 2026 09:53:58…

11 րոպե ago

«Հրապարակ»․ «Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից

«Հրապարակ»․ «Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից Tue, 01 Sep 2026 09:45:56 +0400…

19 րոպե ago

Մահացել է հայազգի նախկին փոխվարչապետը

Մահացել է հայազգի նախկին փոխվարչապետը Tue, 01 Sep 2026 09:30:03 +0400 95 տարեկան հասակում վախճանվել…

35 րոպե ago

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին

Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չէ՞․ Կրեմլը հակադարձում է Փաշինյանին Tue, 01 Sep 2026 09:23:29 +0400…

41 րոպե ago