Արտերկրից Հայաստան` քվեարկելու եկողները պատժվում էին

Արտերկրից Հայաստան` քվեարկելու եկողները պատժվում էին

Mon, 10 Aug 2026 19:45:52 +0400


Ընտրությունների շեմին արտերկրից ժամանող ՀՀ քաղաքացիներին վախեցնելու համար իշխանական քարոզիչները սկսեցին հայտարարել, թե` ժամանողներին հենց «Զվարթնոց» օդանավակայանում ծանուցումներ են հանձնվելու` 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ։ Եւ իսկապես Ռազմական ոստիկանությունը ներգրավվեց քաղաքական պրոցեսներին եւ հենց օդանավակայանում «սատկա» նստեցին ու դրսից ժամանող ՀՀ քաղաքացիների տվյալները սկսեցին գրանցել, ապա ծանուցումներ ուղարկել` «պատժելով» ընտրական իրավունքի իրացման եւ Հայաստան գալու համար: ՔՊ-ական իշխանությունը ենթադրում էր, որ հարյուր հազար մարդ է ժամանելու Ռուսաստանից, որոնք չեն ընտրելու Փաշինյանին: Հետո պարզվեց, որ ժամանողների քանակը լրիվ համարժեք է 2025-ի նույն ժամանակահատվածում ժամանողների քանակին:

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն, խնդրելով վարժական հավաքների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանել։ Սակայն մեր հարցերից գրեթե ոչ մեկին սպառիչ պատասխան չենք ստացել։

Հարց. Ինչ հաճախականությամբ են տեղի ունենում վարժական հավաքները։

Պատասխան. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են, որ պահեստազորայինպատրաստության շրջանակներում իրականացվում են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավվելու նպատակով։ Վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն։ Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների՝ ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում և, ըստ անհրաժեշտության, ներգրավվելով մարտական հերթապահության, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, նրա վրա տարածվում են պայմանագրային զինծառայողների համար սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում։

Հարց. Եթե անձը ՀՀ-ից դուրս է բնակվում եւ վարժական հավաքի մասնակցելու ծանուցում է ստանում, կամ ծանուցում ստանալուց հետո է լքում երկրի տարածքը, ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ։

Պատասխան. Քաղաքացին ենթարկվում է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 462 հոդվածով։
1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով, վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին»:

Հարց. ՀՀ սահմանից դուրս բնակվող ու աշխատող ՀՀ քաղաքացիները, երբ Հայաստանում մասնակցում են վարժական հավաքների, այդ օրերի դիմաց վճարվո՞ւմ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործատուն իր գործունելությունը ծավալում է ՀՀ սահմանից դուրս, իրավասություն ունի՞ ՀՀ ՊՆ-ն պարտավորեցնել գործատուին քաղաքացու՝ վարժական հավաքին մասնակցելու ժամանակահատվածի համար վճարել:

Այս հարցի պատասխանում ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ-ում գրանցված ընկերություններում աշխատող քաղաքացիների վճարման կարգը, ընդգծելով․ «Նշված իրավահարաբերությունները տարածվում են ՀՀ-ում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և մարմինների վրա»։

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե հունիսի 1-10-ը վարժական հավաքի մասնակցության համար քանի անձ է ծանուցվել։ Խնդրել էինք տրամադրել նաև վիճակագրություն, թե քանի՞անձի դեմ է քրեական վարույթ հարուցվել վարժական հավաքներից խուսափելու փաստով։

Սակայն ՊՆ-ից նշել էին, որ ծանուցումների մասով չունեն վիճակագրություն, չեն տիրապետում նաև քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ Mon, 10 Aug 2026 22:10:32 +0400…

17 րոպե ago

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Mon, 10 Aug 2026 22:00:55 +0400 Դերասան Քրիստոֆեր Լամբերթը,…

27 րոպե ago

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել Mon, 10 Aug 2026 21:48:22 +0400 «Հրապարակ»-ի…

40 րոպե ago

Նոր նշանակում

Նոր նշանակում Mon, 10 Aug 2026 21:47:31 +0400 Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ…

40 րոպե ago

Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու»

Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու» Mon, 10 Aug 2026 21:45:03 +0400 Մասյացոտնի…

43 րոպե ago

Ինչ է անում Ջեքի Չանը Բաքվում

Ինչ է անում Ջեքի Չանը Բաքվում Mon, 10 Aug 2026 21:30:57 +0400 «Աստծո զրահ. վերջնագիր»…

57 րոպե ago