ՖԻՖԱ-ի նախագահի դեմ հետաքննություն կսկսվի
Mon, 10 Aug 2026 21:00:22 +0400
ՈՒԵՖԱ-ն կարող է սկսել հետաքննություն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նկատմամբ։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Համաձայն հաղորդման, հետաքննությունը կարող է սկսվել այն տեղեկության հետ կապված, թե որոշակի գումար է վճարվել Ինֆանտինոյի սիրուհուն։ The Telegraph-ն ավելի վաղ գրել էր, որ ՈՒԵՖԱ-ն գումար է վճարել մի աշխատակցուհու, ով ենթադրաբար սիրային կապի մեջ է գտնվում Ինֆանտինոյի հետ։ Գումարը վեցանիշ է։
Ինֆանտինոն այդ ժամանակ զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հետաքննությունը կարող է վերաբերել Ինֆանտինոյի աշխատանքային գործունեության 16-ամյա հատվածին՝ 2000-16 թթ։