Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան

Mon, 10 Aug 2026 22:45:38 +0400


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Ինչո՞ւ եմ ամեն օր ասում՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր ու դրան պետք է տրվի հենց այդ քաղաքական գնահատականը․․․

Տեսե՛ք ինչ է գրված Ադրբեջանի Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքում, որը խմբագրվել և վերահրատարակվել է 2023 թվականի հունիսին:

109-րդ էջում կա «Արևմտյան Ադրբեջանի խանությունները» վերնագրով բաժին: Ուղեկցող տեքստը հետևյալն է.

«Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում էին իրենց ռազմավարական դիրքով և միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով: Այդ պատճառով դրանք ենթարկվում էին հարևան խանությունների և օտար պետությունների հարձակումների:

Ինչպիսի՞ն էր Արևմտյան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն այդ ժամանակ, մասնավորապես, Իրևանի և Նախիջևանի խանություններում։

Իրևանի խանություն. Իրևանի խանությունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին Միր Մեհդի Խան Աֆշարի կողմից (1747–1752): 1755 թվականին Հասան Ալի Խան Ղաջարը դարձավ Իրևանի խան, ինչը նշանավորեց Ղաջար ցեղից նոր տոհմի առաջ գալով։

Խանության բնակչություն. Իրևանի խանության բնակչությունը հիմնականում կազմված էր ադրբեջանցի թուրքերից, որոնք նկարագրվում են որպես այս հողի ամենահին բնակիչներ: Սա հաստատվում է այդ ժամանակաշրջանի տեղանուններով, Իրևան այցելած եվրոպացի ճանապարհորդների պատմություններով և նույնիսկ հայ պատմաբանների կողմից:

Բնակչության միայն մի փոքր մաս կազմող քրիստոնյաներն առաջին անգամ եկել են 1441 թվականին, երբ հայկական կաթողիկոսությունը Կլիկիայից տեղափոխվեց դեպի Ադրբեջանի Իրևանի շրջան, մասնավորապես Ուչքիլսե (Էջմիածին): Մինչև այս տեղափոխումը, ըստ հաղորդումների, շրջանում հայկական բնակավայրեր կամ հողեր չեն եղել:

Հետագայում հայկական կաթողիկոսությունը ընդլայնեց իր տարածքը՝ տեղի ադրբեջանցիներին պատկանող հողերը տարբեր միջոցներով զավթելով»:

Սա այն է, ինչ սովորում է Ադրբեջանում 12-13 տարեկան երեխան։ Վստահորեն նրան խաղաղության չեն նախապատրաստում, այլ կեղծ ու փաստազուրկ խոսույթների հիման վրա սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է»` դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով․․․»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուկաշենկոն էլ շնորհավորեց մեզ․․․

Լուկաշենկոն էլ շնորհավորեց մեզ․․․ Mon, 21 Sep 2026 11:00:51 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի…

17 րոպե ago

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա Mon, 21 Sep 2026 10:48:57 +0400 Մեծի Տանն…

29 րոպե ago

Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ…

39 րոպե ago

Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով

Ռուբիոն շնորհավորել է Անկախության օրվա առիթով Mon, 21 Sep 2026 10:30:37 +0400 Ամերիկայի Միացյալ Նահանգների…

47 րոպե ago

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ Mon, 21 Sep 2026 10:19:51…

58 րոպե ago

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ Mon, 21…

1 ժամ ago